Recent posts
To top
17 Jul

Քրիստինա Սնեգովսկայան՝ Հայաստանի, մոդելինգի և հաջողության մասին

Սլավոնական գեղեցկության հանդեպ հետաքրքրությունը չի շրջանցում նաև մեզ: Այս անգամ որոշել ենք զրուցել հայ դիզայներների ֆոտոշարքերից հայտնի ու ինսթագրամում արդեն սիրված Քրիստինա Սնեգովսկայայի հետ:

Նրան դիմավորեցի EL SKY BAR-ում, ընտրեց ամենահամեստ անկյունը ու խոսում էր շատ ցածր: Ողջ զրույցն անցավ թեթև ու հաճելի մթնոլորտում, իսկ վերջում որոշեցինք զրույցին «բլիցի տեմպ տալ»:
***

Մոդել՝ Քրիստինա Սնեգովսկայա

Լուսանկարիչ՝ Վահե Ստեպ       

Ոճաբան՝ Լուսինե Մնացականյան 

Դիմահարդարումը և վարսահարդարումը՝ Brow Up Total Look

Հագուստը՝ In Style խանութ-սրահի

IMG_6460

Ձեզ համար Հայաստանն ինչպիսի՞ն է:

-Ինձ շատ է դուր գալիս: Ճիշտն ասած, այստեղ հակառակ իմ կամքի եմ եկել (ժպտում է), մայրս է բերել: Սկզբում չէի ուզում թողնել Ռուսաստանը, շատ էի անհանգստանում, բայց հետո, երբ եկա, երկիրն ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր եկավ մշակույթը, մարդիկ, բնությունը, օ՜… իսկ մրգերը…մրգերն այստեղ շատ համեղ են, շա՜տ:
Մի խոսքով՝ ես տպավորված եմ:

-Այսքան դուր է եկել Հայաստանը, իսկ պլանավորո՞ւմ եք այստեղ երկար մնալ:

-Ծնողներս այստեղ են ապրում, ես շուտով մեկնելու եմ Չինաստան սովորելու, հետո՝ կվերադառնամ: Ես ծնունդով Ռուսաստանից եմ, ծնողներիս էլ են Ռուսաստանից:

IMG_6464

-Իսկ առաջին քայլերի մասին ի՞նչ կասեք:

-Շատ հետաքրքիր ստացվեց: Մայրս պարզապես ընտանեկան ֆոտոսեսիա էր ցանկանում ունենալ: Այդպես, նա գտնում է լուսանկարչի, հետո ես գնում եմ դիմահարդարման ու, պարզվում է, make-up արտիստին շատ են դուր գալիս իմ դիմագծերը: Երբ գնում ենք լուսանկարվելու, պարզվում է, որ լուսանկարչին էլ դուր է գալիս, թե ինչպես եմ ես աշխատում տեսախցիկի հետ: Նա ինձ առաջարկեց շարունակել միասին աշխատանքը և այդպես մենք սկսեցինք համագործակցել:

-Իսկ մինչ այս ինչպիսի համագործակցություններ են եղել այստեղ:

-Այստեղ աշխատել եմ Սվետլանա Բեգոյանի, The Muse-ի, Ֆաինայի հետ:

-Իսկ բացի նորաձևության ոլորտից՝ այլ հետաքրքրություններ ունե՞ք:

-Այո’, ես սիրում եմ նկարել,սովորել եմ նկարչական դպրոցում, բայց, գիտեք, լինում են պահեր, երբ նկարելու ցանկություն ընդհանրապես չեմ ունենում: Նման դեպքերում կարող եմ ամիսներով թողնել նկարելը: Հետո, սիրում եմ պոեզիա,  դպրոցում մասնակցել եմ թատերական ներկայացումների:

IMG_6486

-Եվ  դերասանուհի դառնալու ցանկություն չի՞ առաջացել այսքանից հետո:

-Գիտեք, նման ցանկություն ունեցել եմ,  բայց՝ ոչ. դա իմը չէ:

-Ի՞նչ եք կարծում, որն է մոդելային հաջողության հասնելու բանաձևը, գաղտնիքը:

-Կարծում եմ՝ չամաչելը, չկաշկանդվելը: Կաշկանդվելու դեպքում լուսանկարները ստացվում են ոչ այնքան «կենդանի», այնքան լավը, որքան հակառակ դեպքում: Հետո, պետք է միշտ ազատ լինել մարդկանց առաջ, ում հետ աշխատում ես: Այս պարագայում՝ հնարավոր է, որ ստացվի:

-Իսկ ի՞նչն է Ձեզ համար ամենաբարդն այս  ասպարեզում:

-Մրցակցությո՚ւնը: Մրցակցությունը միշտ էլ ամենադժվարն է: Սկզբնական շրջանում ես կաշկանդվում էի տեսախցիկից: Երբ սկսում ես աշխատել նոր լուսանկարչի հետ, չես ճանաչում նրան, սկզբում փոքր ինչ կաշկանդվում ես, իսկ հիմա՝ ոչ, արդեն այդպես չէ: Դա սկզբում էր, երբ ես շատ էի ամաչում, հիմա հակառակն է՝ ինձ դուր է գալիս նոր մարդկանց հետ ծանոթանալը

-Կպատասխանե՞ք մի քանի բլից հարցի:
-Իհարկե, սիրո՜վ:

IMG_6500

-Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ մոդելը:

-Ինձ համար՝ Կարա Դելեվինը, Հադիդն էլ է դուր գալիս…

-Իսկ Բելլան, թե՞…

-Ջիջին, չնայած՝ Բելլան էլ է գեղեցիկ:

-Այս ասպարեզում՝ ի՞նչի մասին եք երազում:

-Օհ, ես երազում եմ այս ոլորտում հաջողությունների հասնել,  դրա հետ մեկտեղ չկորցնել ինքս ինձ և «աստղային» չդառնալ:

IMG_6526

-Շրջազգեստ, թե՞ ջինսե տաբատ:

-Շրջազգեստ:

-Ամենասիրելի դիզայները:

-Չկա սիրելի, բոլորին էլ հավանում եմ, չգիտեմ՝ ինչու:

-Սիրելի ուտեստը:
-Բորշչ:

-Սիրելի գույնը:

-Սևը:

IMG_6588

-Հատկանիշ, որ ամենից շատ եք գնահատում տղամարդու մեջ:

– Ուշադրությունը, բարությունն ու հումորը:

-Ո՞վ է Ձեր գեղեցկության գլխավոր գաղտնիքը:

-Մայրս:

IMG_6611

 

IMG_6701