Recent posts
To top
17 Aug

Կրիստինա Բաբայան. Կնոջ հիմնական առաքելությունը սերնդի շարունակությունն է

Image00002

«Gold’s միջազգային բժշկական սպա» կենտրոնի գլխավոր բժիշկ Կրիստինա Բաբայանի հետ զրուցել ենք մասնագիտական ձեռքբերումների, ապագա պլանների, գեղեցկության և ոչ միայն այս ամենի մասին:

-Բարև Ձեզ Կրիստինա, նախ՝ բլից:
Սիրելի ֆի՞լմը:

-The Notebook:

-Օծանելի՞քը:
-Kilian:

-Մեքենա՞ն:
-Range Rover:
Image00001

-Բրե՞նդը:
-Chanel:
Աքսեուա՞րը:
-Պայուսակ:
Ֆուտբոլի՞ստը:
-Ռոնալդու:
-Մոդե՞լը:
-Ալեսանդրա Ամբրոսիո:
-Հոբբի՞ն:
-Սպորտը:

Image00002

-Ինչպե՞ս սկսեցիք բժշկի կարիերան:
-Ի սկզբանե, առանց քննարկելու որոշել էի, որ պետք է Բժշկական համալսարան ընդունվեմ ու պլաստիկ վիրաբույժ դառնամ: Բայց մտափոխվեցի, քանի որ կարծում էի՝ այդ տարիներին …երիտասարդ աղջիկ, պլաստիկ վիրաբույժ…  ճիշտ չի ընկալվելու: Գնացի ճառագայթային ախտորոշման ուղղությամբ: Ի դեպ, մեկ տարի աշխատել եմ այդ մասնագիտացմամբ: Հետո կյանքս այնպես դասավորվեց, որ բացեցինք սպա կենտրոնը և պետք էր լրջորեն զբաղվել այս աշխատանքով: Ես այն մարդկանցից եմ, ով, առանց մասնագիտական կրթության, երբեք չի մտնի նոր ոլորտ: Որոշեցի դերմատոլոգիա սովորել ԱՄՆ-ում և Իսրայելում, եվրոպական տարբեր երկրներում: Հիմա արդեն որոշել եմ խորանալ պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Եվ հուսով եմ ամեն ինչ շատ լավ կավարտվի ու կսկսեմ վիրահատություններ անել: Ցանկությունս մեծ է, գալիս է մի պահ, որ ուզում ես ավելին անել:

Image00005

-Մտավախություն չունե՞ք նոր ոլորտ մտնելուց առաջ:
-Վախերից եթե խոսենք՝ ոչնչից չեմ վախենում՝ մանավանդ սովորելուց: Ընդհանրապես, «հավերժական ուսանող» արտահայտությունը բժշկության ոլորտում աշխատող մարդկանց մասին է.  միշտ սովորում ես, բա՞ց թողեցիր մեկ րոպեդ՝ հետ ես մնալու:

-Շատերը գիտեն, որ մինչ բժշկությունը մոդելային ասպարեզում եք եղել: 
Ինչպե՞ս ստացվեց:
-Հենց երեկ մի հաճախորդ ունեի, ով հարցնում էր՝ երբ գնում ես միջազգային կոնֆերանսների իրենց մոտ շոկ չի՞ առաջանում. չէ որ քեզ  տեսնելիս մտածում ենք՝ մոդել է ու ոչինչ չի կարող հասկանալ բժշկությունից:

Image00009

Ես արդեն սովորել եմ: Նման դեպքերում հետոն ավելի հետաքրիր է, երբ պարզում են, որ արտաքինն ու գիտելիքները կարող են համադրվել: Երբեք  չեմ հպարտացել «Միսս Հայաստանի» կոչումով, բայց ուրախ եմ, որ կրել եմ այդ տիտղոսը: Երբ տարբեր սեմինարների ժամանակ հարցնում են՝ որտեղից եմ, պատասխանում եմ, սկսում են զարմանալ՝ պատկերացնելով, որ մեր երկրում կանայք պետք է բոլորովին այլ արտաքին ունենան:

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մասնակցել «Միսս Հայաստան» մրցույթին:

-Առաջին կուրսում էի սովորում, մայրս որոշեց լրացնել Միսս Հայաստանի հայտադիմումը և ես մի քանի հարյուրից անցա լավագույնների ցանկ: Ճիշտն ասած` մոդելային կարիերայով շատ չեմ զբաղվել. ես ուսանող էի և չէի կարող շատ ժամանակ տրամադրել: Իսկ այդ շրջանում ուսումս կարևոր էր: Չնայած դրան,  պետք է ասեմ, որ այս ոլորտում հաճախ են բժշկի տեսքին նայում, շատ ժամանակ ասում են ՝ ուզում ենք քեզ պես լինել:

Image00003

-Իսկ դուք որևէ գաղտնիք բացո՞ւմ եք:
-Գաղտնիքն այն է, որ միշտ պետք է քեզնով զբաղվես՝ կապ չունի տարիքը, զբաղվածությունը, դրությունը: Նույնը՝ մեծանալիս մարդը պետք է հատկապես հետևի իրեն: Տարիքը, ընտանեկան դրությունը կապ չունեն, ամեն ինչ ունի իր հեշտացված տարբերակը:

Կնոջ առջև դրվող գլխավոր պահանջը հենց դա՞ է՝ հետևել ինքդ քեզ:
-Իհարկե, ինտելեկտին մեծ տեղ եմ տալիս: Ինձ համար այն շատ կարևոր է, սիրում եմ շփվել հետաքրքիր ու խելացի մարդկանց հետ:

-Իսկ պարտականությունների  մասին ի՞նչ կասեք:
-Երևի, առաջին հերթին՝ մայր լինելը: Ինձ թվում է՝ կնոջ հիմնական առաքելությունը սերնդի շարունակությունն է: Ես, երևի, լավ մայր եմ:

Image00013

-Ի՞նչ է պետք լավ մայր լինելու համար:
– Երբ երեխս՝ աղջիկս ասում է՝ «Մամա, ուզում եմ քեզ պես լինեմ»:

-Ասացիք՝ մտածում եք պլաստիկ վիրաբուժության ոլորտ տեղափոխվելու մասին, բայց Ձեզ արդեն գիտենք որպես պրոֆեսիոնալ կոսմետոլոգ: Ինչպե՞ս եք պատկերացնում ապագա գործունեությունը:

-Ուզում եմ համադրել: Կզբաղվեմ երկու ոլորտով:

Image00011

-7 տարի է Gold’s spa-ն գործում է: Այս տարիների ընթացքում, Դուք, վստահաբեր կա գործ ունեք կանցի գեղեցկության էվոլյուցիայի բոլոր փուլերը: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում:
-Հիմա մարդիկ հասկանում են, որ պրոֆեսիոնալ խնամքը կարող է ավելին տալ, բայց մեկ է, մինչ օրս կան նաև մադիկ, ովքեր մտածում են, որ հպարտանալու առիթ է, որ մինչև 65 տարեկանն իրենք ոչ մի քսուք չեն օգտագործել: Դա այդպես չէ: Ես հիշում եմ, որ մայրս քսուքների մեծ հավաքածու ուներ, ու ինքս էլ փոքր տարիքում հիացմունքով էի նայում դրանց՝ երազելով մեծանալ ու օգտագործել: Նա միշտ ասում էր՝ երբ արթնանում ես առաջին հերթին պետք է քեզնով զբաղվես:
Բոլորս էլ ունենք տանը գործեր և խնդիրներ, բայց, երբ տան դուռը բացում են, առաջրինը մենք ենք երևում:
Այո՚, ես նկատել եմ փոփոխություն դերմատոլոգիայի հանդեպ, հայ կանայք սկսել են հետևել իրենց: Նաև  տղամարդիկ են հաճախ գալիս, ի դեպ, ավելի պարտաճանաչ, քան կանայք: Շատ ուրախ եմ դրա համար, կոմպլեքսներից ազատվում են:

Image00019

-Այս պահին ի՞նչ առաջար կան spa-ում, ո՞ր պրոցեդուրաներն են «թրենդային»:

-Նման պրոցեդուրաները շատ են: Դրանցից է կարբոնային պիլինգը՝ հոլիվուդյան պիլինգը, որից հետո  շատ հանգիստ կարելի է գնալ կարևոր հանդիպումների կամ միջոցառման՝ ոչ մի կարմրածություն չկա: Իհարկե այն կուրսով է՝ 3-4 պրոցեդուրա: Ամիրյան փողոցում գտնվող մեր կենտրոնի սարքավորումները բոլորովին նոր են, Հյաստանում առաջինն ենք, որ ներմուծել ենք: Բազմաթիվ նոր ու օգտակար առաջարկներ ունենք: Այստեղ հետծննդաբերական խնդիրները, դաջվածքների հեռացումը, ակնեի բուժումը անլուծելի չեն:

Image00017