Recent posts
To top
28 Oct

Քարդաշյանի ծնունդը՝ հայկական ռեստորանում

940x650_1_7bcc00a083b1e2079854dcf1d45c3eef@3000x2076_0xc35dbb80_18157259441508852855

Հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը դարձավ 37 տարեկան: Սակայն ծննդյան օրը նշելը հանրահայտ աստղը հետաձգեց մինչև հոկտեմբերի 26-ը: Ռեալիթի շոուից հայտնի ողջ ընտանիքն այդ օրը հավաքվել էր հայկական  Carousel ռեստորանում, որը գտնվում է Լոս Անջելեսի հենց կենտրոնում: Ծննդյան տոնին «տնից» ներկա չէին միայն Քայլին և Հոլին. նրանք երեխաների են սպասում:

460x690_1_6084cc74ca0a9ed2c26ba923dd8fe33f@460x690_0xc35dbb80_18855128141509115565

Հայկական ռեստորանը, որտեղ ընտանիքը որոշել էր նշել ծննդյան երեկոն, ասում են, Քարդաշյան-Ջեներների ամենասիրելի վայրերից մեկն է: Ռուսական ELLE-ի նկարագրությամբ՝ ծնունդն էլ անցել է հայկական ծնունդների պես՝ մեծ սեղանով, միլիոն սպիտակ վարդերով ու հսկա տորթով, որի վրա հենց Քիմի պատկերն էր:

460x690_1_de27fc42653538872b4f8a832d7e62d8@460x690_0xc35dbb80_13445507161509115561

Ասում են՝ երեկոյի գլխավոր «մեղավորը» երջանկությունից փայլում էր, իսկ սիրելին՝ Քայնե Ուեսթը, կողքից մի քայլ էլ չէր հեռանում: