Recent posts
To top
9 May

Քիմ Քարդաշյանը՝ Դոնաթելլա Վերսաչեի հայտնի զգեստով

180113-gianni-versace-heir-feature-6

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր կերպարով  որոշել է կրկնել [ու նորովի] ներկայացնել Դոնաթելլա Վերսաչեի ամենահայտնի զգեստներից մեկի հաջողությունը: 1993 թվականին՝ երեկույթներից մեկի ժամանակ, Դոնաթելլան կրել էր համարձակ սև զգեստ՝ զարմացնելով նյույորքյան հասարակությանը, հիացնելով շատերին:

Image00005

Ի դեպ, Վերսաչեների ընտանիքում այս զգեստը պատմություն է ունեցել: Իր կարիերայի ընթացքում նորաձևության տան հայրը՝ Ջիաննի Վերսաչեն, հաճախ էր զգեստներում դետալներ փոխելու առաջարկ ստանում քրոջից՝ Դոնաթելլա Վերսաչեից: Ի վերջո,  Ջիանին որոշում է 1992 թվականի հավաքածուից մի զգեստ տալ քրոջն ու ակնկալել դրա «վերափոխված տարբերակը»:

Image00004

Արդյունքում՝ Դոնաթելլան ավելացնում է մի քանի դետալ ու ստանում զգեստի այս տարբերակը և եղբոր գովեստները:

Ջիանին առաջարկում է զգեստը կրել մոտակա օրերին, պրովոկացիոն շիկահերը համաձայնում է և ուշադրության արժանանում՝ փառքի կեսը, իհարկե զիջելով զգեստին ու ապրանքանիշին:

Image00006

 Met Gala 2018-ի afterparty -ին Քարդաշյանի ընտրությունը շատերին է հիշեցրել հենց այս զգեստն ու դրա պատմությունը: