Recent posts
To top
11 Dec

Քիմն աղջիկ է ունենալու

Kanye West Yeezy Season 4 - Front Row/Arrivals

Մեկ ամիս առաջ Քարդաշյանը baby shower էր կազմակերպել՝ պատրաստվելով երեխայի լույս աշխարհ գալուն: Չնայած նրան, որ Քիմն իր ապագա երեխայի սեռը գաղտի էր պահում, բայց երեկույթի ընթացքում լուսանկարվելու ու լուսանկարելու գայթակղությանը, բնականաբար, չի դիմացել: Երեկույթից հետո կասկած էլ չկար, որ նա շուտով դուստր է ունենալու:

«Քարդաշյանների ընտանիքը» շոուի ժամանակ Քիմը հաստատել է այս լուրը. 37-ամյա Քարդաշյանը շուտով աղջիկ կունենա՝ փոխնակ մոր միջոցով:

Image00002

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը երկու երեխա ունեն արդեն: Երկրորդ երեխայի ծնունդից հետո Քարդաշյանը, առողջական խնդիրների պատճառով, այս անգամ որոշեց դիմել սուրոգատ մոր օգնությանը: Չնայած որոշումը աստղին հեշտ չի տրվել. նա ինքնուրույն էր ցանկանում լույս աշխարհ բերել երրորդ երեխային:

Հոգեբանական խնդիրների և դրանցից խուսափելու համար՝ Քարդաշյանը  չի շփվում փոխնակ մոր հետ և ներկա չի լինի նրա ծննդաբերությանը: