Recent posts
To top
21 Oct

Կյանքում երբեք թունդ խմած չեմ եղել. Քիմ Քարդաշյան

Image00002

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Մոլորակի ամենաքննարկվող աստղերից մեկը այդպես էլ չձանձրացրեց ու չհոգնեցրեց մամուլին ու երկրպագուներին, և սրա համար արժանին է պետք մատուցել շքեղ կոնքերով գեղեցկուհուն:

Ծննդյան առիթով ձեզ ենք ներկայացնում մի քանի միտք «սելֆիի աստվածուհուց»:
****

Ես հասկացա, որ ես և Քայնեն իրար համար ենք ստեղծված, երբ մնացի նրա մոտ և նա անջատեց ջեռուցումը:

****

Կյանքում երբեք թունդ խմած չեմ եղել: Եվ, եթե երբևէ պարել եմ սեղանի վրա, ապա դա նրա համար էր, որ նկարներս հայտնվեին տաբլոիդներում: Ուղղակի աշխատանքս եմ անում:

****

Եթե մենք նիհարիկ ֆոտոմոդելներ լինեինք, մեր ռեալիթի շոուն այսպես չէր հաջողի: Մուգ մազեր և կանացի հմայք. անհաղթահարելի կոմբինացիա է:

****

Եթե տնից դուրս ես գալիս, միշտ պիտի զիլ լինես:

****

Ես և Քայնեն իրար ոչինչ չեն նվիրում: Ինձ ընդհանրապես դուր չեն գալիս նվերներն ու բոլոր այդ ավանդույթները: