Recent posts
To top
22 Aug

KIDS FASHION DAYS . ճանապարհ դեպի դպրոց 2

DAV_2388

Օգոստոսի 19-ին և  20-ին Mezzo Classic House-Club-ում առաջին անգամ  Հայաստանում անցկացվեցին  մանկական նորաձևության օրեր՝ Back  To  School խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին  քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների դպրոցական լուքերը` հնարավորություն ընձեռելով  ծնողներին մինչ սեպտեմբեր  ծանոթանալու բոլոր  առաջարկներին և  ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել:

Ցուցադրության 2-րդ օրը ներկայացան  հայտնի և ճանաչված TAP A Loil, SeGant  Major , Baby Town խանութ-սրահները : Նրանց դպրոցական տեսականին  ներկայացրեցին փոքրիկ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած մոդելները: Նրանք նախագծի շրջանակներում դեֆիլեի դասընթացներ էին անցել սիրված մոդել Մարիկա Թունյանի մոտ Cataleya Wellness Clubում  և հիանալի ներկայացան:

Փոքրիկ մոդելների գեղեցիկ վարսահարդարումը և նուրբ դիմահարդարումը ապահովել էին HermiNa գեղեցկության սրահի հմուտ վարպետները:

Խանութ-սրահները  ներկայացան ինչպես ստանդարտ, այնպես էլ եվրոպական ոճի դպրոցական տեսականիով:

Միջոցառումը իրենց ելույթներով  ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգիչ- երգչուհիներ Էլեն Գալուստյանը, Դավիթ  Գրիգորյանը, Սաթին, Կատրինը: Միջոցառումը  վարեցին Անի Մնացականյանը և Միլենա Գևորգյանը:

Բոլոր մասնակից  մոդելները ստացան նվեր քարտեր   Երևան Մոլի Նավապետ Քիդի Գանձերի կղզիի  կողմից , իսկ  մայրիկները՝ մեկամսյա  մարզասրահի անսահմանափակ աբոնեմենտ Cataleya Wellness Club-ի կողմից:

Ցուցադրության վերջում տեղի ունեցավ վիճակահանություն և հաջողակները շահեցին նվերներ Hermitage և  Sipurella ընկերությունների կողմից:

Կազմակերպիչներ՝  Ռուբինա Գրիգորյան և Կարմեն Ղազարյան:

DAV_2361 DAV_2364 DAV_2367 DAV_2368 DAV_2370 DAV_2373 DAV_2375 DAV_2377 DAV_2380 DAV_2381 DAV_2384 DAV_2388 DAV_2394 DAV_2396 DAV_2399 DAV_2401 DAV_2403 DAV_2407 DAV_2411 DAV_2414 DAV_2418 DAV_2424 DAV_2427 DAV_2433 DAV_2436 DAV_2440 DAV_2443 DAV_2446 DAV_2452 DAV_2455 DAV_2458 DAV_2461 DAV_2475 DAV_2484 DAV_2485 DAV_2507 DAV_2509 DAV_2516 DAV_2522 DAV_2524 DAV_2526 DAV_2533 DAV_2538 DAV_2545 DAV_2547 DAV_2555 DAV_2563 DAV_2570 DAV_2577 DAV_2587 DAV_2677 DAV_2690 DAV_2718 DAV_2722 DAV_2725 DAV_2730 DAV_2731 DAV_2735 DAV_2739 DAV_2742 DAV_2746 DAV_2749 DAV_2756 DAV_2758 DAV_2761 DAV_2773 DAV_2776

DAV_1511+

DAV_1512

DAV_1515