Recent posts
To top
26 Oct

Kids Fashion Day.  նորաձևության շաբաթն ամփոփում են փոքրիկները

DA2B9093

 

Երևանում նորաձևության շաբաթն ավարտվեց արդեն իսկ շատ սիրված և պահանջված  «Kids Fashion Day» նախագծով:

Միջոցառմանը ներկայացվեց քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահների հավաքածուներն՝ ուղղորդելով ծնողներին, թե որ խանութ-սրահներից ինչպիսի գեղեցիկ look-եր կարելի է ձեռք բերել:

Փոքրիկների շքեղ տեսքը ապահովել էին Chopette, Queens_Garden, Dress Showroom, Stilnyashka, Elka, Nosa բրենդային խանութները: Ի դեպ, երեխաների look-երն ընտրել էին սիրված և հայտնի ոճային մայրիկները՝ Իրինա Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, Մանո Գրիգորյանը, Լիլիթ Մարգարյանը, Լիլիթ Մուրադյանը և ապագա մայրիկ «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը :

Ցուցադրության ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Էլեն Գալուստյանը, Կամիլան, Ջուլին, Արմինե Խրոյանը, Միլուշիկը, Կատրինը, Անգելինան և նորաձևության շաբաթվա դեմք Ինեսա Սողոմոնյանը:

Նախագծի հետ սիրով համագործակցել էին Cataleya Wellness Club-ը, VaVa մանկական գեղեցկության սրահը, Golden Palace հյուրանոցը, EURIKA կրթահամալիրը և Meridian Expo կենտրոնը:

«Kids Fashion Day» նախագծի ղեկավարները՝ Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը, նշեցին, որ հաջորդ ցուցադրությունը կլինի արդեն ավանդական Christmas Mood խորագրով:

DA2B0020 DA2B0062 DA2B0079 DA2B8416 DA2B8439 DA2B8444 DA2B8446 DA2B8474 DA2B8479 DA2B8494 DA2B8512 DA2B8526 DA2B8527 DA2B8532 DA2B8579 DA2B8582
DA2B8609 DA2B8621 DA2B8627 DA2B8629 DA2B8640 DA2B8651 DA2B8662 DA2B8675 DA2B8696 DA2B8705 DA2B8712 DA2B8727 DA2B8747 DA2B8769 DA2B8834 DA2B8855 DA2B8869 DA2B8889 DA2B8919 DA2B8929 DA2B8939 DA2B8960 DA2B8988 DA2B9033 DA2B9041 DA2B9059 DA2B9068 DA2B9093 DA2B9098 DA2B9113 DA2B9119 DA2B9127 DA2B9171 DA2B9232