Recent posts
To top
21 Dec

KIDS FASHION DAY. կայացավ CRISTMAS MOOD խորագիրը կրող նախատոնական ցուցադրությունը

DAV_4140

Արդեն 2-րդ անգամ ներկա էինք գտնվում KIDS FASHION DAY նախագծի ցուցադրությանը՝  այս անգամ նախատոնական Christmas mood խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների տոնական, ինչպես նաև ձմեռային  լուքերը` հնարավորություն ընձեռելով  ծնողներին մինչ տոները ծանոթանալու բոլոր գեղեցիկ առաջարկներին և  ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել: Ցուցադրությանը ներկայացան Mommy, MegaSport, Stilnyashka, I am special, Gap, TAP A Loil, MonSoon, F&F, SerGant  Major, Choupette, Tetta Kids բրենդները: Ցուցադրությունը կայացավ  Doubletree by Hilton հյուրանոցում:

KIDS FASHION DAY -ն ուղեկցվեց նաև համերգային ծրագրով՝ Կարեն Օհանյանի, Էլինա Չոլախյանի, Դավիթ Գրիգորյանը, Միլի և Ժան Միսկարյանների , Միլենա Գևորգյանի մասնակցությամբ:

Ցուցադրության փոքրիկ մոդելները հենց նախագծի շրջանակներում անցել էին դեֆիլեի դասընթացներ պրոֆեսիոնալ մոդել Նարե  Զաքարյանի մոտ՝ Cataleya Wellness Club- ում: Իսկ նրանց շատ նուրբ դիմահարդարումը և  վարսահարդարումը իրականացրեցին ,,ԱՐՓԻ,,  գեղեցկության սրահի հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետները:

Քանի որ ցուցադրությունը նախատոնական էր, հյուրերին վերջում սպասվում էր շատ մեծ անակնկալ: Նախապես բաժանված կտրոններով` նրանք  վերջում մասնակցեցին վիճակահանության և հյուրերից  մեկը շահեց ANRIVA տուր տուրօպերատորի կողմից սահմանված մրցանակ. 2 անձի համար նախատեսված ուղևորություն դեպի Եգիպտոս,  հին նոր տարին Եգիպտոսի լավագույն հյուրանոցներից մեկում անցկացնելու հնարավորություն:

Երեխաները ևս սպասվում էր անակնկալ՝  ,,ՄՈՒԼՏԵՐԻ ԱՇԽԱՐՀ,, մանկական սրճարանի ձմեռ պապը և ձյունանուշը այցելելով նրանց՝ բերել էին կինոթատրոնի նվեր քարտեր, իսկ ANNA MARIE զարդերի բրենդի ևս պատրաստել էր նվերներ: Մայրիկները ևս ստացան նվեր քարտեր ,,ArmMod,, fashion and image studio-ի  կողմից:

Նախագծի կազմակերպիչներն են՝  Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը: 

Լուսանկարները՝ Դավիթ Դավթյանի

DAV_4190 DAV_4187 DAV_4179 DAV_4164 DAV_4160 DAV_4158 DAV_4157 DAV_4154 DAV_4153 DAV_4126 DAV_4127 DAV_4134 DAV_4136 DAV_4140 DAV_4143 DAV_4148 DAV_4151 DAV_4152 DAV_4123 DAV_4697 DAV_4681 DAV_4679 DAV_4669 DAV_4664 DAV_4603 DAV_4599 DAV_4597 DAV_4468 DAV_4469 DAV_4474 DAV_4504 DAV_4545 DAV_4552 DAV_4569 DAV_4590 DAV_4463 DAV_4460 DAV_4457 DAV_4454 DAV_4451 DAV_4447 DAV_4444 DAV_4436 DAV_4429 DAV_4371 DAV_4378 DAV_4388 DAV_4390 DAV_4393 DAV_4398 DAV_4410 DAV_4420 DAV_4427 DAV_4363 DAV_4356 DAV_4353 DAV_4347 DAV_4333 DAV_4298 DAV_4283 DAV_4278 DAV_4285 DAV_4197 DAV_4199 DAV_4210 DAV_4211 DAV_4275 DAV_4270 DAV_4266 DAV_4263 DAV_4259 DAV_4253 DAV_4228 DAV_4224 DAV_4218