Recent posts
To top
18 Jun

Երկարատև դադարից հետո Քենդալ Ջենները կրկին պոդիումին է

Image00001

Նորաձևության ամենահայտնի ապրանքանիշների քայլահարթակներն արդեն կես տարի է՝ չեն «հյուրընկալել» Քենդալ Ջեններին:  Fashion-հասարակության համար սա երկարատև դադար է, իսկ երկրպագուների համար՝ սթրես: Բայց մխիթարանք կար. այս ընթացքում աղջիկը հայտվել է ամերիկյան ELLE-ի շապիկին, նկարահվել է Calvin Klein Jeans, Missoni, Tod’s գովազդային արշավներում:

Չնայած քայլահարթակներում նրան չենք տեսել արդեն 6 ամիս, սակայն Քենդալի ներկայությունն զգացվել է  street fashion լուսանկարներով, ինչպես նաև գեղեցիկ ու շքեղ երեկույթներին աստղի մասնակցությամբ:

Image00002

Հիմա արդեն երկրպագուները կարող են խորը շունչ քաշել. Քարդաշյանների գերադստանի ամենաերիտասարդ ներկայացուցիչներից մեկը վերադարձել  է քայլահարթակ և վերադարձել է Versace-ի՝  գարուն-ամառ 2019 միլանյան ցուցադրությամբ:

Տղամարդկանց համար նախատեսված այս հավաքածուի ցուցադրությանը մասնակցել է նաև Բելլա Հադիդը, Իմաան Համմամը, Գրեյս Էլիզաբեթը և Ստելլա Մաքսվելը:

Սա, Փարիզի նորաձևության շաբաթվան ընդառաջ, ամենակարևոր ու սպասված ցուցադրություններից էր: