Recent posts
To top
31 May

Քենդալ Ջեները նոր սիրավեպ ունի

Image00002

Քենդալ Ջեները որոշ ժամանակ առաջ  հանդիպում էր բասկետբոլիստ  Բլեյկ Գրիֆինի հետ, իսկ հիմա արդեն նոր սիրավեպ կա, նորից՝ բասկետբոլիստի հետ: Նոր ընկերը Բեն Սիմոնսն է Philadelphia 76ers-ից:

Զույգի մտերիմների պնդմամբ՝ նրանք փորձում են գաղտնի պահել իրենց հարաբերությունները, սակայն մեկ շաբաթ առաջ Քենդալն ու Բենը ընթրել են Լոս Անջելեսի հայտնի ռեստորաններից մեկում:

Աստղային ու երիտասարդ զույգը, սակայն, դեռ մեկնաբանություններ չի տալիս իրենց հարաբերությունների առիթով:

Image00004

Քենդալի նոր սիրելին՝ Բենը, հունիսին միայն կդառնա 22 տարեկան: Ավստրալացի սպորտսմենին արդեն համարում են ոլորտի ամբիցիոզներից: