Recent posts
To top
19 Apr

Կիրա Նայթլի. երբեք չեմ մտածում՝ ինչ պետք է հագնեմ

kira naytli

Մի քանի տարի առաջ  Esquire ամսագիրը ներկայացրել էր դերասանուհի Կիրա Նայթլիի  կյանքի կանոնները, այսօր մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսն ու  ուզում ենք կիսվել ձեզ հետ:

*Մի գրամ էլ պատկերացում չունեմ, թե ինչքան եմ կշռում: Ես նույնիսկ քաշ չունեմ: Բայց նկատել եմ՝ երբ խոսում եմ այս մասին, նյարդայինացնում եմ նրանց, ում ոչ մի կերպ էլեգանտ չես անվանի:

*Անտանելի ալարկոտ եմ: Միակ վարժությունը, որ միշտ կատարում եմ, հեռուստացույց միացնելն է:

*Երբեք չեմ մտածում, թե ինչ պետք է հագնեմ: Կարևորը՝ մաքուր հագնեմ:

kira kingthly
*Երևի հիմարություն է այս մասին ասելը, բայց երեխա լինելն ինձ երբեք էլ դուր չի եկել: Ես ուզում էի, որ մարդիկ, որքան հնարավոր է շուտ ինձ մեծի տեղ դնեին:

*Ես կրծքեր ունեմ, դե, բայց այս մոլորակի բնակչության 50 տոկոսն էլ ունի: Այնպես որ, ժամանակ չկորցնենք իմ կրծքերի մասին խոսելով:

kira
*Այո, ես մատանի եմ կրում: Սա միակ բանն է, որ կարող եմ ասել անձնական կյանքիս մասին:

*Լավ է, որ բոլորը տարբեր կերպ ենք մտածում: Այսպես ապրելը հետաքրքիր է: