Recent posts
To top
21 Jul

Շուտով՝ նոր տեսահոլովակ Կարեն-Սևակից

Image00002

Մի քանի օր և համացանցում արդեն հասանելի կլինի Կարեն-Սևակ  համագործակցության նոր երաժշտական տեսահոլովակը:

Նոր տեսահոլովակը ժողովրդական ժանրում է: «Արաքս» երաժշտական հոլովակը ստեղծվել է  ժողգործիքների կենդանի նվագակցությամբ՝ ներկայացնելով  հայկական երաժշտության ողջ գեղեցկությունը:

Ի դեպ, հոլովակում նկարահանվել է նաև Սոֆի Դևոյանը: Նրա մասնակցությունը հատկապես սպասված էր Կարենի և Սևակի կողմից. երաժշտական դուետը միշտ էլ բարձր է գնահատել պարուհու տաղանդը: Իսկ այս հոլովակը նրա հետ համագործակցելու հրաշալի հնարավորություն էր:

Image00001

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, իմիջմեյքերը՝ Արամ Նիկոլյանը: Այն տարբերվելու է իր ոճով և առանձնանալու՝ Կարեն-Սևակի  մյուս տեսահոլովակներից:

Մենք տեղեկացանք նաև, որ շուտով երաժշտական դուետին շնորհավորելու ևս մեկ առիթ ենք ունենալու. նրանք նախատեսում են թողարկել նոր CD: