Recent posts
To top
29 Nov

«Կնոջ կանացիությունը երևում է ձեռքերից». Կարեն Դավթյան

UiA6rc08wxM

EL.am-ը սկսում է նոր շարք քաղաքի լավագույն լուսանկարիչների մասին: Մենք բացահայտելու ենք նրանց մասնագիտական և անձնական աշխարհը: 

Լուսանկարիչ Կարեն Դավթյանն իր լուսանկարներով է պատմում մարդկանց մասին։ Իսկ այսօր Կարեն Դավթյան լուսանկարչի և պարզապես լավ ընկեր ու գործընկեր Կարենի մասին կպատմի մեր զրույցը։

OexanpgL44Y

Ես սպասում էի, մինչ Կարենը կավարտեր Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-յի ընթերցանությունը։ Առաջինը կիսվեց գրքից ստացած տպավորություններով

-Մի տեսակ նյարդայնանում ես, մարդ, ով ապրում է մեր իրականությունում և ուզած թե չուզած տեղյակ է քաղաքականությունից, շատ ընդհանրություններ կարող է գտնել։ Մենք ապրում ենք, մենք տեսնում ենք, ներկա ենք այս ամենին, և գրքի նկարագրությունները կարծես պատմեն այս և այլ քաղաքական պրոցեսների մասին։ Տեղ-տեղ ընդհանրությունները զայրացնում են։

MMzIsYHkGd4

Վերջերս ես վերադարձել Մոսկվայից և աշխատանքդ շարունակում ես Հայաստանում։ Չես փոշմանել չէ՞։

-Չէ,․.. նախ առաջինը կարոտել էի շա՜տ հայկական միջավայրը, մարդկանց հետ շփումը. չեմ փոշմանել։

_KAR9700ps

Ինչոր բան թողե՞լ ես այնտեղ։

-Շատ բան․ ժամանակի ընթացում ձեռք բերած ծանոթություններ, ընկերներ, գործընկերներ, ովքեր, ճիշտն ասած, մինչ օրս շատ հետաքրքրված են, թե երբ եմ հետ գնալու։ Ես էլ փորձում եմ, չվնասելով լավ հարաբերությունները, համոզել, որ դեռ կմնամ, բայց և հնարավոր է՝ մի օր գամ։

KAR_5294

Ինձ հետաքրքրում են աշխատանքային տարբերություններն այստեղի ու այնտեղի միջև։

-Իմ որպես լուսանկարիչ գործունեության մեջ շատ մեծ տարբերություններ չկան, որովհետև թե՛ այստեղ, թե՛ այնտեղ նկարում եմ գրեթե ամեն ինչ․ ուտեստից սկսած մինչև մարդ։ Տարբերությունը մարդկանց մոտեցման մեջ է հիմնականում՝ ով ոնց է ընդունում, ինչ է ուզում, պահանջներն ու վերաբերմունքը։

_KAR3723

Օրինա՞կ։

Եթե ես Երևանում ստանում եմ անհատական ֆոտոսեսիայի պատվեր հայ աղջկանից, հիմնականում լինում է այն պայմանով, որ լինի սիրուն ու կանացի, վախենում են երևալ սեքսուալ։ Իսկ այնտեղ դա հիմնական շեշտն է, նույնիսկ մի տեսակ պահանջի տեսքով իրենք պարտադիր ուզում են սեքսուալ երևալ։ Սա կարելի է համարել տարբերություն։

_KAR2942

Որտե՞ղ ես քեզ առավել լավ զգում։

-Լավ զգալու հիմնական գրավականներից մեկը քեզ շրջապատող մարդիկ են, նրանց հետ շփումը։ Ես այստեղ էլ, այնտեղ էլ ունեմ այդ մարդկանց։ Ինչ վերաբերում է երկրներին՝ այստեղ տանն եմ։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կա, որ օտարության մեջ չեմ։ Օտարություն ասվածը չեմ կարող բացատրել․ ուրիշ տեղում, ուրիշ միջավայրում միևնույն է գիտակցում ես, որ հյուր ես։

_KAR2752

Ի՞նչն է ամենից շատ քեզ դուր գալիս EL Holding-ում։

-Ընկերական միջավայրն ու անմիջականությունը։

Աշխատանքային պրոցեսում նկատել եմ՝ շատերը զարմանում են քո միանգամից լավ կադր ստանալու փաստով։ Ինչպե՞ս է ստացվում։

-Ինձ թվում է կադրն այստեղ զուտ երկրորդական գործոն է։ Ավելի շատ կարևոր է մարդկային շփումը, այսինքն՝ լեզու գտնել ամեն մեկի հետ, ում հետ աշխատում ես։ «Չկապել կոնկրետ մարդու վզից քո ոճը կամ ճաշակը», այլ ուղղակի քո ունեցածի ու հնարավորությունների սահմանում տալ նրան այն, ինչ ինքն ուզում է ստանալ։

_KAR0399ps

-Ընկերուհի ունե՞ս։

-Ոչ (ժպտում է․-հեղ․) ։

Ինչպիսի՞ն է ամենագեղեցիկ աղջիկը լուսանկարչի աչքերով։

-Ամենագեղեցիկը շատ հարաբերական է, նամանավանդ լուսանկարչի աչքերով։ Բոլոր մարդիկ էլ գեղեցիկ են յուրովի, և մարդկանց հետ աշխատելն ինձ շատ-շատ է դուր գալիս: Յուրաքանչյուր մարդ ունի իր «ես»-ը․ իրեն հատուկ տեսակ, հոգեվիճակ, վարքագիծ, որը որ ֆոտոյով, որոշ դեպքերում շատ դժվարությամբ, բայց ստացվում է փոխանցել։

_KAR0362

Իսկ ո՞նց է ստացվում։

-Գիտես, տարբերությունն ակնհայտ է, երբ լուսանկարում ես մարդու, ում առաջին անգամն ես տեսել և մարդու, ում հետ շփվել ես որոշ ժամանակ։ Երկրորդի դեպքում ավելի խորքային պատկեր ես ստանում։ Ես հաճախ եմ շփում պահում այն մարդկանց հետ, ում հետ պետք է աշխատեմ՝ ավելի շատ նրան ճանաչելու, «բացելու» համար։

_DSC7563

Վերադառնանք ամենագեղեցիկ աղջկա հարցին, բայց ոչ լուսանկարչի, այլ Կարենի աչքերով։

-Միշտ մտածել եմ այս հարցի շուրջ։ Իրականում ինձ կարող են դուր գալ իրար հետ կապ չունեցող արտաքինով տարբեր տեսակներ։ Երևի ավելի շատ կախված է մի փունջ բաներից․ ձայն, պահվածք, հայացք․․․: Չեմ սիրում մակերեսայիններին։ Պետք է լինի աղջիկ, ով «ոգեղեն» տեսակ է․ ունակ է զգալու, տեսնելու, լսելու, հասկանալու, մտածելու․․․․սրանք բաներ են, որ բոլորն էլ կարող են, բայց իրականում պետք է խորքային լինի։

_DSC1695

Կհամաձայնե՞ս, որ արտաքին գեղեցկությունը հենց ներքինից է գալիս։

-Ինձ թվում է՝ արտաքինի ու ներքինի կապող օղակը մարդու աչքերն են, ու հիմնականում կանանց մոտ եմ նկատել՝ ձեռքերը։ Աղջկա, կնոջ կանացիությունն երևում է ձեռքերում։

 Կարեն, կա՞ ինչոր մեկը, ում երազում ես լուսանկարել։

-Անջելինա Ջոլի, Բրեդ Փիթ․․․Ալ Պաչինո․ շատ կուզենամ։

_DSC3576ps

Ասում են՝ տաղանդավոր մարդը շատ տաղանդներ ունի ունե՞ս թաքնված տաղանդներ։

-Շատ սիրում եմ մանրակրկիտ աշխատանքները․ մարդիկ նյարդայնանում են մանրակրկիտ բաներով զբաղվելուց, իսկ ես սիրում եմ (ժպտում է․-հեղ․) :

Նկարում եմ, երգում, պատրաստում․․․․

_KAR3096

Ի՞նչ ես պատրաստում։

-Էքսպերիմենտներ եմ անում․ ինչ-որ հայտնի ուտեստներին ավելացնում եմ ինձնից ինչ-որ բան, օրինակ՝ մոտս շատ լավ ստացվում է բորշչ պատրաստել՝ գինով կամ լիմոնով․ համն ուրիշ ձև է բացվում։

Եթե ոչ լուսանկարիչ, ապա ուրիշ ի՞նչ մասնագիտությամբ կցանկանայիր աշխատել։

Երազանքներիցս մեկը՝ սովորել ինքնաթիռ կամ ուղղաթիռ վարել։

Իսկ, որպես մասնագիտություն, շատ կուզենայի լինել բժիշկ։ Բայց փոքր ժամանակ արյունից վախենալու և մի տեսակ «սրտից թույլ» լինելու պատճառով չգնացի այդ ուղով։

_KAR3630

Առաջիկայում նոր ծրագրեր կա՞ն:

-Կա նոր պրոյեկտի միտք. դուրս գալ Հայաստանի բոլոր եկեղեցիները նկարելու։ Մի քիչ եղանակի հետ է կապված․ գարունը կամ ամառը կսկսեմ, ստացվելու դեպքում կկազմակերպեմ նաև ցուցահանդես։

UiA6rc08wxM