Recent posts
To top
13 Nov

KAMOBLOG & FRIENDS

KAMOBLOG & FRIENDS. 8 ՏԱՐԻ ՕՆԼԱՅՆ

Որպես ԷԼ Style-ի նախկին լրարող Կամո Թովմասյան ամսարում իմ վերջին հոդվածը գրել եմ 8 տարի առաջ, և հիմա, 8 տարի անց, համակարգչի մոտ նստած, գրում եմ իմ հերթական նյութը, այս անգամ արդեն որպես ԷԼ Style-ի շապիկի հերոս, որպես ԿամոԲլոգ: 8 տարի շարունակ ՙապրելով՚ համացանցում ամսագրի կողմից ստացա ակումբային ոճի շապիկի համար նկարահանվելու առաջարկ և որոշեցի ներկայանալ ընկերներիս հետ, ովքեր հանդիսանում են նոր սերնդի ակումբային դեմքերը: Այսպիսով, իմ կողքին ժամանցային ոլորտի ամենապահանջված ու աչքի ընկնող անձինք են…

cover

ԿԱՄՈ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՙԼավ ընկերներն այն անձինք չեն, ովքեր կողքիդ են, երբ չկա աշխատանք և գումար, այլ նրանք են, ովքեր իրենց վաստակած գումարը ցանկանում են ծախսել հենց Քեզ հետ՚:

cover2

9U4B0253

GUEVO

Այժմյան ամենասիրված ու պահանջված հայ DJ-ը: Թերևս, այս ոլորտի միակ ներկայացուցիչը, ում համար կարող եմ ասել, որ ինձնից ավելի շատ է աշխատում: Միշտ ուրախ, պոզիտիվ, նորաոճ ու ակտուալ: Չկան խնդիրներ շփման ընթացքում, չկան տասնյակ չմարված սիգարետներ աշխատելու ընթացքում. միմիայն պարեր ու լավ երաժշտություն: Guevo-ն նաև բացօթյա կինոթատրոնի համահիմնադիրն է. կինոթատրոն, որը հետաքրքիր ու հաճելի նորույթ էր ժամանցային ոլորտում:

9U4B0406

9U4B0187

DJ VALERIA ERSHOVA

Guevo-ի girlfriend-ը, ով, ինչպես ֆրանսիական ֆիլմերում, ընկերոջ հետ միասին սիրահարվում է երաժշտությանը, ազատ ժամերին տանը միքսում է նոր track-եր, իսկ հետո արդեն պատրաստ է լինում ներկայանալու որպես DJ Valeria Ershova: Kamoblog.TV-ի 8-րդ տարեդարձի միջոցառման առթիվ Վալերիան առաջին անգամ կնվագի իր սեթը և կսկսի իր DJ-ական կարիերան, ինչպես տարիներ առաջ փարթիներում իր կարիերան էր սկսել նրա boyfriend-ը:

9U4B0495

9U4B0104

ՍԵԴԱ ՍԵՐՈԲՅԱՆ

Ինքնատիպ գեղեցկություն, բազմաթիվ ֆոտոպատմություններ ու տեսահոլովակներ… Սեդան հայկական համացանցի ամենահայտնի ու սիրված հայ մոդելներից է, ինչպես նաև, արդեն 8 տարի, ՙԿամոԲլոգ՚ շոուների ամենավառ հյուրերից մեկը:

9U4B0326

9U4B0077

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Այժմյան ամենաէքստրավագանտ հայ մոդելը, ում ինստագրամային լուսանկարներից յուրաքանչյուրը դառնում է մեդիակայքերի օրվա գրառումների գլխավոր թեման: Համարձակ, սեքսուալ և անկախ. այսպիսին է Անահիտի բնութագիրը: Նրա մասնակցությամբ լուսանկարները համացանցում ունենում են հազարավոր like-եր և հարյուրավոր comment-ներ, իսկ ՙԿամոԲլոգ՚ հեռուստածրագրի ամառային եթերաշրջանի թողարկումները, որոնք Անահիտը վարում էր ինձ հետ միասին, ՙանհասկանալիորեն՚ արձանագրել էին ամենաբարձրª բումային վարկանիշ:

9U4B0294

9U4B0546

DJ LEO

Նոր սերնդի ևս մեկ աչքի ընկնող DJ, ով, ի տարբերություն Guevo-ի, նախընտրում է ավելի ծանր ոճի երաժշտություն, սակայն միաժամանակ գիտի, թե երևանյան միջոցառումներում որտեղ և ինչ պետք է նվագել: Աշխատելիս Leo-ին ոգեշնչում են ճանապարհորդությունները: Միայն այս տարվա ընթացքում նա հասցրել է մասնակցել Ամստերդամի SENSATION և Փարիզի TECHNO PARADE փառատոններին, իսկ ամռանը հետևել է համաշխարհային ճանաչում ունեցող DJ-ների շոուներին Իբիցայում: Եթե միջոցառումների համար փնտրում եք որակյալ երաժշտություն ներկայացնող և նորաոճ DJ-ի, ապա Leo-ն ամենանախընտրելիների թոփ-եռյակում է:

9U4B0507

 լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյան