Recent posts
To top
4 Dec

JULIA & MORE. Եղեք ոճային

Նոր` աշուն/ձմեռ սեզոնին Julia Bergovich ապրանքանիշը շարունակում է հետևել նորաձևության ամենավերջին տենդենցներին` առաջարկելով այնպիսի look-եր, որոնցով դուք միշտ կտարբերվեք շրջապատից և ուշադրության կենտրոնում կլինեք: Հավաքածուն ներառում է ինչպես մատիտ-կիսաշրջազեստներ, A-ձև բրդյա վերարկուներ, այնպես էլ կարճացրած տաբատներ և ուսերը բաց տոպեր: Առօրյայի համար ապրանքանիշն առաջարկում է կիպ ջինսե տաբատներ, ամենատարբեր ձևերի, ֆակտուրաների, գույների և ոճերի լայն բլուզներ, ինչպես նաև զոլավոր և վանդակավոր սվիտերներ, որոնք սեզոնի իսկական must have են: Այստեղ գերակշռում է մոխրագույնն իր բոլոր երանգներով: Առանձնահատուկ ուշադրություն են գրավում տարատեսակ ժակետները և պարզ ձևվածքով զգեստները: Իսկ look-երը լրացնում են լայն շարֆերն ու գլխի աքսեսուարները:

Untitled-2 _MG_5532 _MG_5624 _MG_5648 _MG_5773 Untitled-1