Recent posts
To top
25 Oct

<<ԺՊՏԱՑՈՂ ԳՈՒՅՆԵՐ>> բարեգործական համերգ

Հոկտեմբերի  30–ին  ժամը  19:00-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ողջ հասույթը  փոխանցվելու է ,,Հայ Մայրեր,, և ,,Բարի Մամա,, բարեգործական ՀԿ-ների հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Համերգի նշանաբանն է `,,ՄԻՇՏ  ԺՊՏԱ  ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆ ԵՄ,,: Այս կարգախոսին միացել են համերգի մասնակիցները և գործընկերները: Գլխավոր նպատակներից մեկը  իսկական տոն պարգևել երեխաներին, հիշեցնելով որ նրանք մենակ չեն և  թե ինչքան ընկերներ ունեն :

Համերգին մեծ սիրով մասնակցում են սիրված երգիչ- երգչուհիներ` Նիկ Եգիբյանը , Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, , Սոնե Սիլվերը, Ջուսը, Սերգեյ Գրիգորյանը, Կարինա Առուստամյանը, Դավիթ Պարոնիկյանը, Անահիտ Շահբազյանը, Զառա Մարկոսյանը, , ովքեր դուետներով հանդես են գալու պատանի և փոքրիկ երգիչ երգչուհիների հետ` Լիդա Առաքելյան, Յանա Հովհաննիսյան, Նարեկ Վարդանյան, Մեգի Բադիրյան, էլինա Չոլախյան, Կարեն Օհանյան, Միլենա Գևորգյան, Արման Սիմոնյան, Վիկա Բալբուչակյան, Նատալի Հակոբովա, Գագիկ Խաչատրյան, Անի Մնացականյան, ՍԱԹԻ, Գոռ Համբարձումյան, Մելիսա Գևորգյան, Անահիտ Առաքելյան, Մարի Հովհաննիսյան:

Մասնակցությամբ` Սոֆի Դևոյանի  մշակույթի կենտրոնի , Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի, ,,Li Voice,, ոկալ ստուդիայի, ,,Style,, պարային համույթի, Hip-Hop Life, GM – Max  ,,A-ERA ,, Art School, ,,Salsa,, պարային ակումբի, ,,Կոլիբրիս,, պարային համույթի:

Դուք ևս կարող եք միանալ այս բարի նախաձեռնությանը` գնելով տոմսեր և ներկա գտնվելով համերգային ծրագրին:

Տոմսերը վաճառվում են համերգասրահի տոմսարկղում, ինչպես նաև կարող եք պատվիրել` զանգահարելով`  094 21 61 34:

A3