Recent posts
To top
27 Oct

«Դժոխքի 12 տարի». երբ Բրեդ Փիթը պատմում է ամուսնական կյանքի մասին

Գրեթե մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուր թվացող ամուսնական կապերը քանդվել են և զույգն այլևս միասին չէ:

Չնայած տարի է անցել, բայց չկա մի ամիս կամ շաբաթ, որ Բրեդանջելինի չհիշեն ու չգրեն:

Star հրատարակության  լրագրողները վերջերս հրապարակել են մի տեղեկություն, ըստ որի, Բրեդի կյանքը այնքան էլ հեշտ չի եղել «ամուսնության օրոք»: Հղում անելով իրենց անանուն աղբյուրներին՝ Star-ում գրում են, որ Փիթը զղջում է ու ափսոսում, որ կապվել է Ջոլիի հետ, իսկ իրենց հարաբերություններն անվանում է «12 տարվա դժոխք»:

Աղբյուրի խոսքով՝ նրանք ոչ մի ընդհանուր բան չունեին՝ բացի լավ սեքսից: «Ջոլին արհամարհում էր ամուսնուն և ուշադրության էր արժանացնում միայն երեխաներին: Նրանք դժբախտացնում էին իրար, միությունն ուղղակի սարսափելի էր»,- մեջբերում է Star-ը:

Զույգի բաժանման մասին վարկածները շատ են. պնդումներից մեկի համաձայն՝ Փիթը ձեռք է բարձրացրել իրենց որդու՝ Մեդոկսի վրա, ավելի ուշ մամուլը գրեց, որ նա սկսել էր չարաշահել ալկոհոլային խմիչքները:

Փիթն, իրականում, մի առիթով արդեն ասել էր, որ իր ու Ջոլիի հարաբերությունների բարդացումը ստիպում էր նրան վիշտը դատարկել շշի հետ միաժամանակ: Բաժանումից հետո սակայն ամենը փոխվել է. դերասանը հիմա ոտքից գլուխ գործի մեջ է, իսկ Ջոլին ժամանակն անցկացնում է երեխաների հետ:

Հիշեցնենք, որ զույգի սիրավեպը սկսվել էր 2004 թվականին «Միստր և միսիս Սմիթներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ Փիթը դեռ Ջենիֆեր Էնիսթոնի հետ էր: Վերջիններիս բաժանումն ու Փիթի և Անջելինայի միությունը ծաղկեցրեց տաբլոիդերն ու թոփ-թեմա դարձավ այդ տարիներին:
Փիթն ու Ջոլին համատեղ կյանքի ընթացքում ունեցան 6 երեխա, որոնցից երեքին որդեգրել էին: