Recent posts
To top
10 Jun

Ջոնի Դեպը ցանկանում է «ընտանիք վերադառնալ»

Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնությունն անցյալում է. մեկ տարի առաջ նրանք որոշեցին բաժանվել, իսկ հունվարին պաշտոնապես բաժանվեցին և՝ յուրաքանչյուրը իր ճանապարհով:
ԶԼՄ-ը որոշ ժամանակ Ջոնիի անունը կապում էին 23-ամյա Լյուսի Բոյտոնի հետ, հետո հիշեցին «ծավահենի» նախկին կնոջը՝ Վանեսա Պարադիին:
Իսկ Ջոնին, պարզվում է, նրան չէր էլ մոռացել:  National Enquirer-ին տված հարցազրույցում Դեպի մտերիմները փաստել են՝ նա ամեն ինչ անում է , որպեսզի վերադառնա նախկին կնոջ մոտ: Ըստ աղբյուրի՝ բաժանումից հետո Ջոնին հասկացել է, թե որքան մտերիմ է Վանեսայի հետ: Ասում են՝ Վանեսան միակ մարդն է, ում Ջոնին կարող է լսել ու, նույնիսկ, ենթարկվել:

Image00002

Չնայած սրան՝ որոշները շարունակում են պնդել, որ Ջոնի Դեպ-Վանեսա Պարադի զույգին միացնում են միայն համատեղ կյանքի ընթացքում ունեցած երեխաները:

Հիշեցնենք, որ զույգը միասին ապրել է 1998-2012 թվականներին, նրանք ունեն երկու երեխա՝ Ջեքն ու Լիլի-Ռոուզը: