Recent posts
To top
12 Nov

13 տարի անց Ջենիֆեր Էնիսթոնը կրկին կնկարահանվի սերիալում

Image00001

Հանրահայտ Frends-ից հետո առաջին անգամ հոլիվուդյան ամենահայտնի ու սիրված դերասանուհիներից մեկը՝Ջեննիֆեր Էնիսթոնը, կրկին կհայտնվի սերիալում: Լիզ Ուիզերսպունի հետ միասին՝ Ջենիֆերը ներկայանալու է «Զարմանալի պատմություններ» անունը կրող սերիալում:

Լիզը իր ինստագրամյան էջում կիսվել է Ջենիֆերի հետ նկարով ու գրել՝ չի համբերում, թե երբ է նախագիծը ներկայացվելու լայն հասարակությանը: Հիշեցնենք, որ դերասանուհիները միասին աշխատելու փորձ ունեն Frends սերիալից, որտեղ նրանք քույրերի կերպարներով էին ներկայանում: