Recent posts
To top
14 Dec

Ջեյն Բիրկին. Հրաշալի զգացողություն է՝ լինել ինչ-որ մեկի մուսան

Image00001

Այսօր ծննդյան 71-րդ տարեդարձն է նշում Ջեյն Բիրկին: Անգլո-ֆրանսիական ծագումով դերասանուհի, երգչուհի, ով առավել հայտնի դարձավ Սերժ Գենսբուրի հետ ունեցած սիրավեպից հետո: Դերասանուհին Սերժին հանդիպել է Միքելանջելո Անտոնինիի ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ, արդյունքը՝ սեր առաջին հայացքից:

Հետո ծնվել է աշխարհի ամենասիրառատ և կրքաշատ կատարումներից մեկը՝ «Je t’aime… moi non plus»-ն, մի քանի տարի անց՝ նրանց աղջիկը՝ Շարլոտա Գենսբուրը: Գեբնսբուր-Բիրկին զույգը ժամանակի ամենաքննարկվողներից ու նաև քննադատվողներից էր: Նրանց կողքով անտարբեր չի անցել նույնիսկ Հռոմի պապը՝ «ի պաշտոնե» քննադատելով զույգի «Je t’aime… moi non plus» երգը:

Խարիզմատիկ և կանացի  արիստի ծննդյան առիթով՝ մենք որոշել ենք վերհիշել նրա ամենա-մտքերից մի քանիսը:

*

Պիտի խոստովանեմ, որ ինձ դուր է եկել «կին-պրոբլեմ» կարգավիճակը:

*

Ես ինձ վիրավորված կզգայի, եթե Սերժը Je t’aime… moi non plus երգը էլի մեկի հետ երգեր:

*

Ինձ շատ բան են ներել, որովհետև Սերժին բոլորն են սիրում:

*

Ամենավատը անտարբերությունն է:

*

Երբ 1968-ին Ֆրանսիա եկա, ընդհանրապես չէի խոսում ֆրանսերեն: Լեզուն Սերժի հետ եմ սովորել, ժարգոնը: Ոչինչ չգիտեի արական և իգական սեռերի, ժամանակաձևերի մասին: Երբ սխալներ էի անում, բոլորը ծիծաղում էին: Ես, իհարկե, կարող էի ավելի լավ սովորել լեզուն, բայց միշտ էլ սիրել եմ մարդկանց ծիծաղեցնել:

*

Դպրոցում կազմվածքիս վրա ծիծաղում էին ու հարցնում՝«աղջիկ ես, թե՞ տղա»:

*

Ես ֆրանսուհիների պես էլեգանտ չեմ, բայց, ի տարբերություն բրիտանուհիների, դա ինձ համար մեկ է:

*

Ես ծննդաբերել եմ 19-ում, տատիկ դարձել՝ 39-ում:

*

Հրաշալի զգացողություն է՝ լինել ինչ-որ մեկի մուսան: