Recent posts
To top
29 Jun

Jaco Grigo. էքսկլյուզիվ և չկրկնվող

IMG_7469-29-06-17-07-31

Նա  կարող է ձեզ կամ ձեր մտերիմների համար օրիգինալ ու չկրկնվող  պատրաստել՝ նայելով ձեր ֆեյսբուքյան էջն ու ընդամենը մի քանի հարց տալով: Հակոբ Գրիգորյանը ոչ դիզայներ է, ոչ էլ հոգեբան, բայց լավ գիտի՝ ում ինչ է պետք. նա զբաղվում է յուրօրինակ նվերներ պատրաստելով՝ տարոսիկներից ու հարսանեկան հրավիրատոմսերից, մինչև շքեղ  ու տարբերվող  տուփեր՝ ծաղիկների և նվերների համար: JACO GRIGO բրենդի հիմնադիրին մենք  հանդիպեցինք իր արվեստանոց-արհեստանոցում, որտեղ նա պատմեց իր փոքրիկ բիզնեսի և արհեստը արվեստի վերածելու գաղափարի մասին:

  Image00016

-Երբվանի՞ց ու ինչու՞ որոշեցիք  զբաղվել այս աշխատանքով: Ի՞նչը գրավեց կամ հետաքրքրեց:
-14-15 տարեկանից զբաղվել եմ տպագրությամբ ու արտաքին գովազդով, հետո եկավ ինչ-որ ժամանակ, երբ դա անհետաքրքիր դարձավ, ստեղծագործելու մասը քիչ էր, իսկ ես նոր բան էի փնտրում: Որոշ ժամանակ դադար տվեցի ու սկսեցի ստեղծագործել՝ հարսանեկան թեմաներով տարոսիկներ պատրաստելով: Ուսումնասիրելով շուկան՝ հասկացա, որ հիմնականում ստանդարտ նմուշներ են: Որոշեցի նոր ու հետաքրքիր շունչ բերել: Սկսեցի տարոսիկներից և հարսանեկան հրավիրատոմսերից, բայց հիմա արդեն ընդունում եմ նաև տարբեր աքսեսուարների, անհատական նվերների և յուրահատուկ ու չկրկնվվող  նվերների պատվերներ: Իմ գործունեության ընթացքում աշխատում եմ շեշտը դնել էքսկլյուզիվ նմուշներ պատրաստելու վրա. բոլորն էլ ցանկանում են ունենալ իրեր, որոնք չեն կրկնվում կամ պատրաստվում են սահմանափակ քանակությամբ:

Image00003

-Հետաքրքիր է՝ պատվիրատուները գիտեն՝ ինչ են ուզում, թե գալիս են ու միասին եք որոշում: Ինչպե՞ս եք հասկանում «բարդ» հաճախորդներին:

-Առաջին բանը, որի շնորհիվ կարող եմ հասկանալ, թե պատվիրատուն ինչ է ուզում, ինչ ճաշակ ունի, այն է, թե ինչ նյութ է նա նախընտրում: Ըստ դրա՝ արդեն պարզ է՝ ինչ պատրաստել ու ինչպես: Իհարկե, որոշ դեպքերում ցանկությունն ու հնարավորությունը կարող են չհամընկնել, բայց՝ սա որոշ դեպքերում, մեծամասամբ մարդկանց խոսքից տեսքից և հավանած օրինակներից կարելի է հասկանալ նրանց ճաշակն ու փորձել օգտակար լինել:
Կարևոր է նաև հասկանալ, թե մարդ ինչ է սիրում. այդպես ավելի հեշտ է նրա համար աշխատելը: Յուրաքանչյուր հաճախորդի  փորձում եմ մոտենալ նրա անհատական ճաշակին համապատասխան՝ կարևորելով դետալներն ու մանրուքները: Չգիտեմ փորձից է, թե ինչ-որ այլ բանից, բայց դա հասկանալն ինձ մոտ ստացվում է: Օրինակ՝ դու սիրում ես բնական նյութեր, կարող է փայտ, կաշի, 99 տոկոսով՝ ամենասիրածդ ծաղիկը Պիոնն է:
/Նկատենք, որ Հակոբը զարմանալիորեն ճիշտ էր, թեպետ 15 րոպե առաջ էինք ծանոթացել:/

Image00014
-Նվերների դեպքում մի փոքր այլ է, իսկ հարսանեկան տարոսիկներն ինչպե՞ս եք պատրաստում:

-Հարսանեկան տարոսիկների պատվերների դեպքում նախ  հասկանում եմ  ընդհանուր ձևավորումն ու ոճը, հետո փորձում մեկը մյուսի հետ կապել:
Ընդհանրապես, ինչ-որ բան ստեղծելիս փորձում եմ մտնել այդ  թեմայի մեջ: Հաճախ լինում է, որ թեման ես եմ տալիս, այսինքն՝ տարոսիկից սկսվում է ողջ հարսանիքի թեման ու ձևավորումը, մինչև անգամ հարսի շորը:
Տարոսիկների և հրավիրատոմսերի պատրաստման դեպքում ևս  հաշվի եմ առնում հաճախորդի բնավորությունը, նախասիրություններն ու ճաշակը:

Image00012

-Ինչպիսի՞ն էր Ձեր հարսանիքի տարոսիկը:
-Ես ամուսնացած չեմ, բայց, գիտեք, տարոսիկները սովորաբար տղամարդկանց չեն հետաքրքրում: Օրինակ՝ երբ գալիս են պատվեր տալու, փեսայի հետ ուղղակի ծանոթանում եմ, մնացած բոլոր թեմաները քննարկում եմ հարսի հետ, միևնույն է դա նրան է հետաքրքիր, միևնույն է տարոսիկը լինելու է այնպիսին, ինչպիսին նա է ուզում: Իսկ ես տարոսիկների ու հրավիրատոմսերի բիզնեսին փորձում եմ նայել որպես արվեստ՝ համադրելով հաճախորդի նախասիրություններն ու իմ երևակայությունը:

Image00017

-Ուրիշ ի՞նչ կարելիէ գտնել Ձեզ մոտ՝ բացի տարոսիկներից ու հարսանեկան հրավիրատոմսերից:

-Ես ընդունում եմ էսքկլյուզիվ նվերների պատվերներ: Այսպիսի պատվերների դեպքում նույնպես փորձում եմ հասկանալ այդ մարդուն: Ցանկացած պատվեր կարող եմ վերցնել, կարող եմ պատրաստել այնպիսի նվերներ, որոնք  չեք տեսել ոչ մի տեղ կամ տեսել եք, բայց ամբողջովին չի համապատասխանում ձեր ճաշակին. այն, ինչ դուք պատկերացնումեք, կարող եմ պատրաստել՝ աքսեսուարներից մինչև սրճարանային մենյուների համար նախատեսված հարմարանքներ:
Ընդհանրապես, Նոր տարվա, Վալենտինի կամ մեկ այլ տոնի առիթով կարելի է մատուցել ոչ թե ստանդարտ, այլ անհատական նվերներ, որոնք կհամապատասխանեն ստացողի ճաշակին ու նախընտրած ոճին:

Image00004

-Ինչպե՞ս եք տեսնում Ձեր բրենդի՝ JACO GRIGO-ի զարգացման հեռանկարը:  Ապագայի պլաններում նվերների մեծ  մեծ խանութն արդեն կա՞:

-Իրականում, հիմա ամեն ինչ կա, պետք է մարդու համար հետաքրքիր լինել, ու փորձել զարմացնել: Ապագայի պլաններում խանութը կա, բայց PR-ի վրա շատ չեմ կենտրոնանում: Փոքրիկ արվեստանումս ուզում եմ տարածք ստեղծել, որ և՛ խանութ լինի, և՛արվեստանոց: Բրենդը հիմա զարգացման փուլում է, ես շատ եմ ուզում, որ այն կտրված լինի «շուկայական» մթնոլորտից և կենտրոնանա էքսկլյուզիվ ու չկրկնվող նմուշների վրա: Ապագայի պլաններում նաև JACO GRIGO-ով  Հայաստանը ճիշտ ու գրագետ ներկայացնելն է:

Image00011

Image00013

Image00019

Image00005Image00008

                                                     Image00021

Instagram https://www.instagram.com/thejacogrigo/