Recent posts
To top
19 Dec

Կինոյի տղա Ջեքը 37 տարեկան է. Ջիլլենհոլի կյանքի փորձը՝ Esquire-ից

Image00001

Հոլիվուդի սրտակերներից մեկը՝ Ջեք Ջիլլենհոլն, այսօր դառնում է 37 տարեկան: Առիթը բաց թողնե՞լ և չհիշել օրվա հոբելյանի խոսք ու զրույցներից և ոչ մի պատառիկ. մեր ոճը չէ՛: Առաջարկում ենք կարդալ կինոյի տղայի «կյանքային» մտքերը:

*

Ոչ մեկ ինձ չի կարող հասկանալ երկու ժամում:

*

Չեմ սիրում հարցազրույցներ. ես վաղուց եմ հասկացել, որ եթե մեկը որոշել է իմ մասին ինչ-որ բան գրել, նա կանի դա այնպես, ինչպես որոշել է, և ես ոչինչ չեմ կարող անել: Կամ կարող եմ 4-5 բառ ավելացնել:

*

Իմ խնդիրներն ինձ հայտնի են. ես չափից շատ եմ լսել ուրիշներին

*

Իմ դերասանական կարիերան կառուցվել է պարզ սկզբունքով. սկզբում այսպես էր՝«Ո՞վ է Ջեք Ջիլլենհոլը», հետո հայտնվեց՝ « Տվեք ինձ էդ Ջեք Ջիլլենհոլին», հետո՝ «Ուղարկեք ինձ մեկին, ով նման է Ջեք Ջիլլենհոլին»: Իսկ հետո կրկին՝ «Ո՞վ է Ջեք Ջիլլենհոլը»:

*

Սիրում եմ դերասաններին, որովհետև սիրում եմ նայել՝ ինչպես են աշխատում ուրիշները: 

*

Ինչպե՞ս եմ ես վերաբերում հոմոսեքսուալներին: Ինձ թվում է, որ տղամարդու համար կարևոր է ճիշտ կին գտնելը, իսկ կնոջ համար՝  ճիշտ տղամարդ: Բայց, երբեմն, տղամարդու համար կարևոր է ճիշտ տղամարդ գտնելը, իսկ կնոջ համար՝կին:

*

Երբ դու իրոք լավ գիտես գործդ, կարևոր չէ, թե որն է քո գործը:

*

Մի լսիր ոչ մեկին՝ բացի նրանցից, ովքեր քեզ ոգեշնչում են:

*

Հավերժ աստղ լինել չի կարելի: 

*

Երբ նկարահնում էինք «Brokeback Mountain» ֆիլմում, ռեժիսոր Էնգ Լին ինձ ասաց՝ երկու տղամարդու՝ ոչխար արածեցնելը ավելի սեքսուալ տեսարան է, քան սեքսի տեսարանը՝ նրանց մասնակցությամբ: