Recent posts
To top
8 Oct

Իվանկա Թրամփը պատմել է իր ընտանիքի մասին

Image00002

Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նոր ճանապարհ բացեց ոչ միայն նրա, այլ նաև ընտանիքի համար: Նախագահ դառնալուց հետո Թրամփների ընտանիքը նորովի  զգաց մամուլի ուշադրության թափը:

Նախագահական ընտրություններից հետո Դոնալդ Թրամփի աղջիկը՝ Իվանկան, դարձավ երկրի ամենակարևոր կերպարներից մեկն ու հոր աջ ձեռքը: Իվանկայի ոճն ու խոսքը քննարկվում է գրեթե ամենուր, ինքը՝ գեղեցկուհին, հաճույքով շփվում է մամուլի հետ ու ամեն անգամ հիացնում նորաձևության քննադատներին: Չնայած զբաղվածությանն ու խիտ գրաֆիկին՝ Իվանկան միշտ նորաձև է ու միշտ հատուկ ընտրված հագուստով:

Բայց սա նրա միակ արժանիքը չէ. գեղեցկուհին նաև լավ մայր է ու հասցնում է ժամանակ հատկացնել նաև ընտանիքին:

Image00022

US Weekly-ին տված հարցազրույցում Իվանկա Թրամփը պատմել է իր և Ջարեդ Կուշների ընտանեկան կյանքի և երեխաների մասին:

Գեղեցկուհու խոսքով՝ իրենց առավոտների ամենակարևոր մասը ընտանեկան նախաճաշն է, երբ սեղանի շուրջ հավաքվում են երեք երեխաների հետ: Որպեսզի աշխատանքից առաջ բավարար ժամանակ հատկացնի ընտանիքին ու իրեն, Իվանկան արթնանում է առավոտյան 5-ին, իսկ երեկոյան աշխատում է Սպիտակ տնից  շուտ վերադառնալ. երեխաներն են նրան սպասում:

Իվանկայի խոսքով՝ ինքն իրեն երջանիկ է զգում, երբ տուն վերադառնալով տեսնում է հանգիստ քնած երեխաներին:

Նրան, սակայն, երջանկացնում է ոչ միայն երեխաների հանգիստ քունը, այլ նաև աշխատանքը: «Անցնելով Սպիտակ տան շեմքից ներս, ես փշաքաղվում եմ». հենց այսպես է բնորոշել նա իր՝ աշխատանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: