Recent posts
To top
2 Nov

Ժպիտը՝ անպակաս. Իվանկա Թրամփ

Image00004

Իվանկա Թրամփը, հավանաբար, լավ է ուսումնասիրել լրագրողների հետ շփվելու կանոններն ու հանրության սիրտը գրավելու «օրենքները»: Գեղեցկուհին ոչ միայն նորաձևության սիրահարների համար է օրինակ, այլ նաև քաղաքական-հասարակական շրջանակում է հարգանք վայելում և հիացմունք առաջացնում:

Համատեղելով «բիզնես-կնոջ», քաղաքական դեմքի և էլեգանտ ամերիկուհու կերպարները՝ այս անգամ նախագահի աջ ձեռքը Ճապոնիա է մեկնել: Իվանկան մասնակցելու է World Assembly for Women 2017-ին՝ քննարկելով համաշխարհային տնտեսության մեջ կանանց դերն ու նշանակությունը:

Image00002 Image00003

Տոկիոյի օդանավակայանում  36-ամյա գեղեցկուհուն դիմավորել են լուսանկարիչներն ու լրագրողները, որոնցից Իվանկան, սովորաբար, չի թաքնվում:

14-ժամյա թռիչքից հետո Իվանկա Թրամփը ժպտում է և հրաշալի տեսք ունի, բայց արևային ակնոցը «ապահովության» համար չի հանում. անսպառ էներգիայով և ամեն ինչ հասցնող կնոջ կերպարը պահպանել է պետք: