Recent posts
To top
28 Mar

Ոճի խորհրդանիշը պատմում է ակնոցի ընտրության մասին

Այրիս Ապֆելն ապացուցում է՝ ոճը ծերանալ չունի, ճաշակը՝ թառամել: 96-ամյա գեղեցկուհին, ով հայտնի է որպես դիզայներ և կոլեկցիոներ, հաճախ ուշադրության է արժանանում ոչ միայն հագուստների և դիմահարդարման, այլ նաև ակնոցի ընտրության շնորհիվ:

 «Iris Apfel: Accidental Icon» գրքում նորաձևության ամենատարեց խորհրդանիշերից մեկն անկեղծանում է ու պատմում՝ ինչպես է կայացրել հենց այսպիսի ակնոց ընտրելու որոշումը:

Այրիսը երկար է փնտրել գեղեցիկ, աչքի ընկնող և իրեն հարմար աքսեսուար, բայց գտել է՝ տարիքի հետ միայն: Տեսողությունը, ոճի պես, հավերժ պահպանել  չի ստացվել և որոշել է՝ եթե կրել ակնոց, ապա իրոք ԱԿՆՈՑ՝ մեծ շրջանակով ու նկատելի:

Իր խոսքով՝ նա ոչ միայն առաջիններից է եղել, որ նորաձևություն են բերել «նկատելի» ակնոցները, այլ նաև՝ այն կինն է, ով համարձակորեն ասաց՝ ջինսի ժամանակն է:

Հիշեցնենք, որ 2013-ին Այրիսն ընդգրկվել էր Guardian-ի կազմած  ամենանորաձև 50 կանանց ցանկում, ովքեր արդեն 50 տարեկան չեն:

Image00005