Recent posts
To top
18 May

Իրինա Շեյքը զբոսնում է դստեր հետ

Image00004

Մոդել Իրինա Շեյքի և դերասան Բրեդլի Կուպերի մեկամյա դուստրը այնքան էլ հաճախ չի հայտնվում լրատվամիջոցների ուշադրության և լուսանկարիչների օբյեկտիվների  կենտրոնում:

Վերջեիններս  երեխային ու մայրիկին, ամեն դեպքում, հասցրել են ֆիքսել: Կաննից հետո Իրինան վերադարձել է  Նյու Յորք և որոշել դստեր հետ զբոսնել: Փոքրիկ Լեան այդ ընթացքում զվարճացել է մայրիկին տերևներով կերակրելու փորձերով, իսկ լուսանկարիչները հասցրել են անմահացնել պահը:

Image00006

Ի դեպ, անմահացրել են նաև Լեայի դեմքը. ռուսական elle.ru-ն գրում է՝ հայրիկի հետ նմանությունն ակնհայտ է:

Հիշեցնենք, որ Լեան, ում ամբողջական անունն է՝ Լեա դե Սենա Շեյք Կուպեր, լույս աշխարհ է եկել 2017 թվականի մարտի 21-ին: Նա Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի առաջին և, առայժմ, միակ երեխան է:

Image00003

Ի դեպ, ՙՙառայժմ միակ՚՚ արտահայտությունն ավելի քան ակտուալ է. մեկ ամիս առաջ շշուկներ կային, որ նրանց ընտանիքը պատրաստվում է համալրվել ևս մեկ անդամով:  Խոսակցությունների առիթն այն էր, որ Շեյքը Բարսելոնայում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում կրել էր  զգեստ՝ փոքր ինչ ազատ,  լայն և բարձր  գոտկատեղով:

Այս շշուկները ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել են: