Recent posts
To top
11 May

Իրինա Շեյքի համարձակ զգեստը՝ Կաննում

Image00004

Ֆրանսիական լազուրե ափն ու աշխարհագրական բոլոր հնարավոր լայնություններն ու երկարությունները «ցնցվեցին» 2016-ին, երբ մոդել Բելլա Հադիդը հագավ ու Կաննի կարմիր գորգ բարձրացավ իր հայտնի կարմիր զգեստը: Բելլայից հետո ու նրանից առաջ Կաննում համարձակներ եղել են, իսկ Իրինա Շեյքը կարող է հպարտանալ. համարձակներից մեկն ինքն է:

Image00003

Մեր օրերի ամենաքննարկվող կանանցից մեկը Կաննում ներկա է գտնվել ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի Plaire, aimer et courir vite ֆիլմի պրեմիերային:

Նորաձևության ոլորտի ամենագեղեցիկ ու գրավիչ մոդելներից մեկն այս անգամ կրում էր զգեստ՝  իր սիրելի  Atelier Versace-ից:

Image00002

 Versace և Շեյք. շիկը կա, խոսակցությունները պատրաստ են: Սոցիալական ցանցերում ու Կաննի կուլիսներում արդեն քննարկվում է մոդելի սեքսուալ զգեստը, որ ընդգծում էր կազմվածքն ու համարձակությունը:

Image00005