Recent posts
To top
23 Mar

Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը՝բայց ոչ կարմիր գորգին

Այս տարվա ապրիլին կլրանա Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի աղջկա մեկամյակը: Եթե նախկինում զույգի միության ամրությանը կասկածողներ կային, ապա երեխայի ծննդից հետո գրեթե բոլորն էին հիանում այս ընտանիքով: Իրինան և Բրեդը հաճախ են հայտնվում հասարակական վայրերում և ոչ միշտ «աստղային առիթով». նրանք զբոսնում են, զրուցում կամ հանգստանում՝ առանց լուսանկարիչներից թաքնվելու:

Երեկ, օրինակ, Իրինա Շեյք և Բրեդլի Կուպեր զույգին նկատել են սուպերմարկետում՝ գնումները ձեռքներին:

Image00021

Երկրպագուներն արդեն հասցրել են սոցցանցերում քննարկել Իրինայի հագուկապը՝ նշելով կազմվածքի փոփոխության մասին:

Ի դեպ՝ նրանք համոզված են, որ զույգը երկրորդ երեխան ունենալու պլաններ  ունի, ապացույց էլ կա՝ նրանց տեսել են Նյու Յորքի վերարտադրողական կենտրոններից մեկում՝ անսահման երջանիկ: