Recent posts
To top
3 Dec

4 ֆիլմ՝ հիմնված իրական փաստերի վրա

Image00001

Հանցագործների և նրանց «սխրանքների» մասին պատմությունները ամենակարդացվողներից են ու ամենապահանջվածներից: Հաղորդում, ռեպորտաժ, գիրք, սերիալ թե ֆիլմ, եթե կա կրիմինալ, ուրեմն կա նաև հմայք: Այս սկզբունքով առաջնորդվողները ձգտում են գտնել այնպիսի «աղբյուրներ», որտեղ պատմությունը հնարավորինս իրական է, հորոսները՝ հմայիչ ու գրավիչ:

Մեկ-երկու բառախաղ, երեք-չորս սրամիտ դիալոգ և գոնե հինգ գեղեցիկ կին. եթե այսքանը ձեզ բավական չեն, որպեսզի ֆիլմը հաջողված համարեք, ապա մենք ավելին կտանք:

4 ֆիլմ, որտեղ «վատ տղաների» և լավ սցենարի պակաս չկան:

 1. JFK (1991). Պատմական դրամա, որտեղ առանցքը Ջոն Քենեդու սպանությունն է:

2. Spotlight  

The Boston Globe-ի լրագրողները բացահայտում են եկեղեցականների սեռական ոտնձգությունները:  Ֆիլմը «Օսկար» է ստացել երկու անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար»:

3.  Goodfellas
Մարտին Սկորսեզեի լավագույն ֆիլմերից մեկն է՝ գանգստերական պատմություն՝ ամենուրեք հնչող կրակոցներով:

4. Untouchables
Այս ֆիմում խաղում են Քեվին Քոսներն ու Ռոբերտ դե Նիրոն: