Recent posts
To top
24 Aug

The Alexander. Luxury հյուրանոց՝ մայրաքաղաքի կենտրոնում

_DSC9351

The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ի մենեջեր Ժան Կարդարսի հետ զրուցել ենք  երևանյան միակ լյուքս դասի հյուրանոցի գլխավոր առանձնահատկությունների մասին: 

The Alexander-ը լյուքս դասի հյուրանոց է: Ի՞նչ է դա նշանակում: Կարո՞ղ եք հինգ բնութագրում տալ, որ յուրահատուկ են դարձնում այս հյուրանոցը:

Յուրահատո՞ւկ են դարձնում… Առաջին հերթին՝ սա Երևանի  միակ լյուքս հյուրանոցն է: Մեզ առանձնահատուկ է դարձնում նաև այն, որ ունենք միջազգային լայն կապեր, գործընկերներ՝ աշխարհի այլ լյուքս հյուրանոցներից:

Մեր դիզայնը միաժամանակ և՛ ժամանակակից, և՛ ավանդական է. սա ևս իր տեսակով նորություն է Երևանի համար: Եվ վերջապես, մենք դիրքավորվել ենք քաղաքի կենտրոնում, ունենք շատ գեղեցիկ սենյակներ:

_DSC9365

Դուք ապրում եք Հայաստանո՞ւմ:

Այո’: Ես ծագումով ֆրանսիացի եմ, բայց շատ եմ ճանապարհորդել գործի բերումով: Մոտ 30 տարի է, ինչ Ֆրանսիայում չեմ ապրում, իհարկե, ժամանակ առ ժամանակ այցելում եմ:

Աշխատանքային ի՞նչ որակներ եք բերել Ձեզ հետ Հայաստան:

Ես մեծ փորձ ունեմ լյուքս դասի հյուրանոցային բիզնեսում: Մինչ մեր Երևան գալը, այստեղ լյուքս դասի հյուրանոց չկար… Եվ, ընդգծեմ, ես այստեղ եմ եկել հյուրանոցը Երևանում դիրքավորելու համար:

Մի արտահայտություն կա` այցելուն (հաճախորդը) արքա է: Ի՞նչ կասեք:

Հը՜մ, այն մի փոքր փոխվել է. ՙԱյցելուն արքա էր՚: Իհարկե, այցելուն մեր աշխատանքի կենտրոնում է, բայց նա ևս կարող է սխալվել, այցելուն այստեղ է նաև նոր բաներ բացահայտելու համար: Թագավորի գաղափարը, գուցե, մի փոքր այլ է. մենք այստեղ ենք մեր այցելուին նոր ու կարևոր փորձ փոխանցելու: Մենք օգնելու ենք նրան բացահայտել Հայաստանի հին ու նոր վայրերը՝ նաև շնորհիվ մեր փորձառու գործընկերների:

Դուք արդեն հայերի հետ աշխատելու փորձ ունեք: Ի՞նչ կասեք մեր երկրի ու մարդկանց մասին:

Շատ բան կարող եմ ասել, ընդ որում՝ դրական բաներ: Հայաստանն ու իր հյուրընկալությունն ինձ համար բացահայտում էին: Այստեղ հյուրընկալությունն ավանդական է, դրան մենք մի փոքր մոդեռնիզմ ենք ավելացրել: Երևանը, իրոք, շատ հաճելի ու ջերմ վայր է, իսկ մարդիկ՝ հյուրընկալ: Եվ ո՛չ, հայերի հետ աշխատելն ամենևին էլ դժվար չէ:

Պարո°ն Կադարս, The Alexander-ը կարո՞ղ է համեմատվել եւ մրցել աշխարհի այլ լյուքս դասի հյուրանոցների հետ:

Այո՛, միանշանակ: Մենք Կովկասի լավագույն հյուրանոցը լինելու ամբիցիա ունենք և, ի դեպ, դա հեշտ չէ. տարածաշրջանում շատ լավ հյուրանոցներ կան:

Ի՞նչ ունի այս հյուրանոցը, որ չես գտնի աշխարհի մեկ այլ երկրի հյուրանոցում: Այլ կերպ ասած՝ ո՞րն է Ձեր այցեքարտը:

Հայկական հյուրընկալությունը: Հյուրանոցի սեփականատերն ու աշխատակիցների մեծ մասը հայեր են, և, իհարկե, կան ինձ պես մի քանի օտարերկրացիներ:

_DSC9351