Recent posts
To top
8 Feb

«Fashion-ն առանձին չեմ սիրում, սիրում եմ մյուզիքի ու ֆոտոյի մեջ»․ Դեյվ Վալդորֆ

ArtisticClubber-1-2 (1)

Եթե Երևանի փողոցներից մեկում տեսնես եվրոպական ոճով այս տղային, իմացիր, որ հանդիպել ես անկեղծ ու նորաձևության աշխարհին «մոտ կանգնած» Դեյվին։

Մեր զրույցը քիչ թե շատ կպատմի  նրա տարբերվող ու հետաքրքիր կերպարի մասին։

ArtisticClubber-3

Դավ թե՞ Դեյվ:

-Դեյվ:

Վալդորֆ, որովհետև….

-Սազում է ինձ (ժպտում է․-հեղ․)։

Ունե՞ս անձնական լուսանկարիչ:

-Այո՜, Վարդիթեր Մուրադյանը:

Ինչպե՞ս են ստացվում «փախած» ֆոտոներդ:

-Շատ կարևոր է, որ լուսանկարիչը սիրի այն օբյեկտը, ինչը նկարում է:

Կրեատիվը ….

-Անկեղծությունն է:

WALDORF-0111n91

Քո տարբերվող կերպարը հասկանո՞ւմ են Հայաստանում:

-Ոչ, բայց հուս ունեմ, որ նոր երիտասարդությունը կապրի ավելի ազատ երկրում։

Ինձ թող 10 տարօրինակ հայացքով էլ նայեն, բայց հետո չլինի նման բան։

Չե՞ս նեղվում:

-Էլ չէ:

Ուզում եմ օրինակ լինել, որ կարող ես տարբերվել, չենթարկվել հասարակության «մենթալիտետին», փոքր լոկալ տարածքին ու կյանքում ինչ-որ մի բանի հասնել։

Ինչը՞ «տանել» չես կարողանում Երևանում:

-Նախանձն ու ատելությունը։

Իսկ ի՞նչն ես սիրում:

Սիրում եմ, որ ապրում եմ մի տեղ, որը կապ չունի աշխարհի հետ։

Մենք կարող ենք օգտագործել մեր ունեցածը, պատմությունը, որովհետև Եվրոպան չի տեսել նման բան․․․․իր համար խորթ է, բայց և ունիկալ։

-Ինչի՞ց ես սկսել և ո՞ւր հասել։

-Սկսել եմ ֆոտոյից, 16 տարեկանում,․․․.հետո կամաց-կամաց ամեն ինչ գնաց դեպի նորաձևություն․․․թեթև Blogging, հիմա էլ արդեն Styling և Art direction:

WALDORF-016191 copy

-Իսկ ինչո՞ւ՝ ոչ բլոգեր։

-Ես ավելի շատ Fashion influencer եմ: Բլոգերներն իրենց առօրյան պետք է ներկայացնեն, ես չեմ կարողանում դա անել․ իմ օրն ապրել օնլայնում:

Ի՞նչ հայտնի բրենդների հետ ես համագործակցել:

-Օ՜յ, շատ են. Gucci, Balenciaga, Balmain Hair Couture, FHCM (Fédération de la Haute Couture et de la Mode, եղել եմ աշուն-ձմեռ 2018 տղամարդկանց Paris Fashion week-ի հենց ֆեդերացիայի կողմից 2 գլխավոր բլոգգերներից մեկը) Farfetch, Walter Van Beirendonck, Sisley Paris և այլն:

Հիմա՞․․․․

-Սովորում եմ DJ Dake-ի վրա նվագել։ Ես տեխնո շատ եմ սիրում, ստացածդ նեգատիվը հանում է։ Ծանր երաժշտություն է, բայց այդ ծանրության հաշվին դու թեթևանում ես։

Ես մի բան հասկացա, որ Fashion-ն առանձին չեմ սիրում, սիրում եմ մյուզիքի ու ֆոտոյի մեջ։

ArtisticClubber-d1-4

Ի՞նչն է ամենահավեսը քո գործում:

-Ամեն անգամ ինքդ քեզ նորովի բացահայտելը: Այսպես է․ բացվում է մի նոր դուռ, կրատիվը մտնում է ներս, ու սկսում ես մի ուրիշ ձև աշխատել: Հետո երբ նայում ես արածիդ, հասկանում ես՝ ինչ է կատարվել հետդ։

Ամենադժվարը՞….

-Կոմունիկացիան:

Նախընտրելի բրենդը:

– Balenciaga, Gucci, GMBH, Y/Project, Helmut Lang, MISBHV, Raf Simons. իրականում ես բրենդները սիրում եմ ըստ կրեատիվ դիրեկտորների:

Փարիզ թե՞ Միլան:

-Փարիզ:

Ինչո՞ւ:

-Փարիզը կարծես Լոնդոնի, Միլանի ու Բեռլինի մեջտեղն է. շիկ ու բացառիկ քաղաք։

IMG_8568

Մատանի թե՞ ականջօղ:

-Երկուսն էլ, ես աքսեսուարներ շատ-շատ եմ սիրում։ Տեսեք, սև տաբատ, սև բլուզ ու մնացած ամեն ինչն աքսեսուարներ են։

-Ինչի՞ց ես վախենում:

-Սիրուց:

Ինչի՞ց ոգեշնչվում:

-Փոքր ժամանակ հիշում եմ, որ ինձ ոգեշնչում էին ֆիլմերի վատ հերոսները՝ վամպիրները, կախարդները․․․․նմանատիպ բաներ։ Պատճառն այն էր, որ իրենց մեջ ես տեսնում էի բարին։ Չարությունը պատճառ ուներ, և միշտ նրանց կերպարները ավելի շքեղ, հետաքրքիր տարբերվող տեսք ունեն, քան բարի հերոսներինը։

ArtisticClubber-1-5

Հիմա ամենասովորական բաներից էլ կարող եմ մոտիվանալ։ Օրինակ՝ մի քանի օր առաջ տաքսի նստեցի ու տեսա 60-ն անց տաքսու վարորդ, ով շատ կոկիկ էր, իր ոճի յուրաքանչյուր դետալի վրա աշխատած։ Ես հասկացա, որ ինքը միայն տարիքով է ծերացել։ Ոգեշնչող կերպար էր։

-Իսկ ճամփորդելը՞։

-Այո․․․․դու գտնում ես քեզ։ Ես Միլանում հասկացա, որ առհասարակ չկարողացա գտնել իմը և պետք չի այդ քաղաք վերադառնալ․․․․․խորթ էր, իսկ Փարիզում՝ հակառակը։

Եվրոպայում շատ հավես ա․․․․միշտ զգում ես այն մարդկանց, ովքեր հետդ կիսում են նույն հետաքրքրությունները կամ մյուզիքը․․․․։

WALDORF-012191-2

-Ի՞նչ խմել դարդերը մոռանալու համար:

-Չխմե՛լ։

-Ի՞նչ անել։

-Վայելել տխրությունը, որովհետև արտիստը կարող է ցավից ոգեշնչվել։

ArtisticClubber-2 sub2

-Սիրելի խմիչքը․․․

-Վոդկա (ժպտում է․-հեղ․)։

-3 ինստագրամյան էջ, որոնց պետք է հետևել:

-#hannahelyse666, #dazed, #sharnaosborne

-Ի՞նչ կուզենայիր ավելացնել։

-Որ պետք է ինքդ քեզ լավ ճանաչես և ընդունես քո իսկական էությունը։

Ուզում եմ մի համեմատություն անել հայերի ու վրացիների միջև։ Մեզ մոտ կարծես հարուստ երևալու կոմպլեքս կա․ ես Երևանում շատ եմ տեսնում՝ մարդիկ փորձում են լավ հագնվել և ձևացնել, թե ապրում են դղյակներում։ Իսկ վրացիները կարողանում են իրենց ճիշտ գնահատել և ընկալել։

Պետք է ապրել խաղից ու ձևականությունից հեռու (ժպտում է․-հեղ․)։

ArtisticClubber-1-2 (1)