Recent posts
To top
15 Mar

«Կնոջը գեղեցկացնում է խելքը, կանացիությունը և իր տղամարդը». Անի Մկրտչյան

cover Ani

Օրեր առաջ տեղի ունեցավ Petoor-ի օրիգինալ և տարբերվող 1920 Fashion Show-ն: Մինչ ցուցադրությունը՝ մեզ հաջողվեց զրուցել բրենդի հիմնադիր Անի Մկրտչյանի հետ:

Petoor-ը, փետուրային կինն ու նորաձևության թելադրանքը՝ հմայիչ և խելացի Անիի հետ ունեցած զրույցում:

2

Ինչպե՞ս նորաձևություն կոչվող «վարակը» տարավ Ձեզ գիտության ոլորտից:

-Իրականում գիտության ոլորտից ես ոչ մի տեղ չեմ գնացել, ուղղակի ժամանակավորապես դադարեցրել եմ ասպիրանտական թեզս: Բայց անպայման շարունակելու եմ:

Իսկ նորաձևություն կոչվող «վարակը» չի խանգարում ինձ. կյանքի էտապ է, երբ  ինչ-որ բան ես ստեղծում ու ստեղծածիդ շուրջ համախմբում մարդկանց:

Իսկ նորաձևությունը գիտությո՞ւն է:

-Այո, ավելի շատ ես կասեի՝ նորաձևության տուն ունենալն է գիտություն:

Այն պահանջում է բավականին շատ հմտություններ, արագ կողմնորոշում, բիզնես ջիղ, մարդկային ռեսուրսների կառավարում… Ընդհանուր առմամբ կոմպլեքս մոտեցում է ուզում քեզանից:

1

Մի քանի րոպեից կսկսվի Ձեր Fashion Show-ն: Ի՞նչ է մեզ սպասվում:

-Սպասվում է 1920-ականների շնչով հետաքրքիր ջազ երեկո: Fashion Show-ն բաժանել ենք երկու մասի: Ներքևում տեղծված է ավելի ժամանցային վիճակ, որտեղ մարդիկ «կմտնեն» տրամադրության մեջ, իսկ վերևում՝ արդեն ցուցադրությունը:

-Ոգեշնչումը՞….

-1920-ական թվականներ, շատ կանացի կին, փետուրային տրամադրություն, արտ դեկո, Նյու Յորք, ճարտարապետություն….բոլորը՝ 21-րդ դարում և մեր տեսլականով:

Ինչպե՞ս է ստեղծվել հավաքածուն:

-Նախ 3 ամիս ուսումնասիրել ենք թեման, հետո միայն՝ ստեղծել հավաքածուն: Ուսումնասիրման փուլը շատ ավելի երկար է եղել, քան էսքիզների պատրաստումը:

Ո՞ւմ համար է այն նախատեսված:

-Փետուրային կանանց:

-Ո՞վ է փետուրային կինը:

-Շարժման մեջ գտնվող կինը:

Սկզբում ավելի երիտասարդ էր, սեթևեթող, էքսպերիմենտների պատրաստ, ժամանակի ընթացքում ինքն արդեն ունի ինչ-որ սիլուետներ, կոնկրետ տեսակի հագուստ, ոճ, գիտի՝ ուր գնալ. ավելի կողմնորոշված է: Փոխվում է մեզ հետ համատեղ:

23

-Ինչպե՞ս սկզբնավորվեց Petoor-ը:

-Ծնվեց ինչ-որ բան արարելու ցանկության գաղափարից: Հերթականությամբ, շատ թեթև ու շատ հեշտ՝ փետուրի նման:

-Նախնական շրջանում Petoor-ում գիշերազգեստներ և ներքնազգեստներ էին, իսկ այսօր՝ նորաձև հագուստ, զարդեր, կոշիկ, խնամքի պարագաներ: Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ այս անցումը:

-Իրականում մենք ի սկզբանե փորձել ենք գիշերազգեստի ձևով  հագուստ արտադրել: Այսինքն՝ պահել գիշերազգեստի գիծը, ինչը նաև կտեսնեք մեր այսօրվա հավաքածուում: Բրենդի տեսլականից շատ չենք թեքվել:

Հարցին, փորձում ենք ավելի կոմպլեքս վերաբերել, ինչպես համաշխարհային նորաձևության տներն են անում. արտադրել կոշիկ, պայուսակ, շրթներկ կամ զարդեր:

Փետուրը նախընտրում են….

-Կանացի, մեղմ, համարձակ, կայացած կամ կայացման փուլում գտնվող կանայք:

22

Իսկ Դո՞ւք, Ձեր Fashion նախասիրությունները….

-Ես McQueen-ի սիրահար եմ, պաշտում եմ իրեն։ Կարծում եմ իր դերը համաշխարհային նորաձևության մեջ ֆունդամենտալ է և երբեմն չգնահատված։

Ի՞նչ է թելադրում նորաձևությունը:

-Այժմ նորաձևության տները կենտրոնացած են մարդուն փորձառություն փոխանցելուն: Մարդիկ ավելի շատ ուզում են ունենալ ինչ-որ էմոցիոնալ ֆոն իրենց գնածից:

Սեզոնի ամենահիթային գույնը՞….

-Baby blue, fuchsia, որոնք օգտագործել ենք նաև մեր հավաքածուում:

Ինչպե՞ս կգնահատեք երևանյան street style-ը:

-Երևանյան street style-ը կոնկրետ դեռ չկա, զարգացման փուլում է և դեռ շատ է փոփոխվելու:

Ինչ խոսք, հայ կանայք կարող են ընդհանրապես ոչ մի բան չհագնել, կամ միշտ նույնը հագնել:

Միևնույն է, Հայաստանում հայ աղջիկը ֆանտաստիկ լավն է:

-3 հատկանիշ, որ գեղեցկացնում է կնոջը….

-Խելքը, կանացիությունը և իր տղամարդը (ժպտում է.-հեղ.):

cover Ani

-Մարդ, ով Ձեր կարիերայում մեծ ազդեցություն է ունեցել:

-Մայրս՝ իր տոկունությամբ, իմաստությամբ, խոհեմությամբ, խելացիությամբ….(ժպտում է.-հեղ.):

Գործարար և հմայիչ կնոջից խորհուրդ բոլոր սկսնակներին….

-Որևէ բան պլանավորելուց առաջ, փորձիր կենտրոնանալ քո մտքի շուրջ, հասկանալ՝ ինչ ես ուզում ստեղծել:

Շատ կարևոր է ունենալ տեսլական, եթե չունես, նույնն է՝ մեքենա վարելիս նստել ղեկին և չպատկերացնել ուր է պետք գնալ և ինչպես:

Առաջիկա ծրագրերը՞….

-Առաջիկայում պլանավորում ենք ընդլայնել մեր բիզնեսը նաև արտերկրում և շարունակում ենք մեր հավաքածուների շարքը: