Recent posts
To top
17 Mar

«Եվրատեսիլ-2017».Ի՞նչ կերգի Արծվիկը

arcvik

«Եվրատեսիլ-2017»-ի  հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերային հաշված ժամեր են մնացել: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության կայքը:
Հայաստանի մասնակիցն այս տարի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկն է, ով կերգի Fly with me երգը:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Իսկ Արծվիկին կարող եք լսել հենց առաջին կիսաեզրափակչին՝ մայիսի 9-ին:

Վաղը կկայանա Արծվիկի երգի պրեմիերան, իսկ այժմ կարող եք վայելել թիզերը: