Recent posts
To top
7 May

Ի՞նչ դիտել մայիսին. 4 ֆիլմ ու սերիալ

black_and_white_beautiful_girl_natalie_dormer_by_freakyguyarts-d95md6v

Երբ Մարտին Ֆրիմենը զոմբիի կերպարում է, Բենեդիկտ Կամբերբետչը՝ փլեյբոյի ու հարբեցողի, նշանակում է՝ այս մայիսին դիտելու բան հաստատ կգտնեք: Իսկ, թե էլ ինչ կարելի է դիտել՝ հիմա, այստեղ:

Picnic at Hanging Rock

Ավստրալացի գրող Ջոան Լինդսեի վեպի էկրանավորումն է: Գլխավոր դերում Նատալի Դորմերն է՝ ավելի հայտնի Գահերի խաղը հեռուստասերիալից: Այնտեղ նա կերտում էր Մարգերի Տիրելի կերպարը: Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 1990-ականնեին, դպրոցականները Սուրբ Վալենտինի օրը որոշում են պիկնիկի գնալ և անհետանում են:
https://www.youtube.com/watch?v=egTBRvl186s
Fahrenheit 451
Ռեյ Բրեդբերիի հանրահայտ վեպի ժամանակակից էկրանավորումը շուտով հասանելի կլինի գրողի երկրպագուներին: Չնայած, ասում են, գրքերի և ֆիլմերի միջև տարբերություններն ամենևին ֆիլմերի օգտին չեն, ամեն դեպքում, կարելի է սպասել՝ կամ զարմանալու կամ «աքսիոմը»  հաստատելու համար:
https://www.youtube.com/watch?v=g0isIhEn2Pc
The Tale
Այս ֆիլմը արտահայտում է ոչ միայն ռեժիսոր  Ջեննիֆեր Ֆոքսի երևակայության լավագույն կողմերը, այլ նաև աչքի տեսածն ու մաշկի վրա զգացածը: Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա. նա 13 տարեկանում ենթարկվել է սեռական բռնության:

Anon

Աշխարհ, որտեղ անձնական կյանք ու անանունությունը գոյություն չունեն, իսկ Սոլ Ֆրիլենդը այդ աշխարհում աշխատում է որպես դեդեկտիվ: Բայց, պարզվում է, ոչ բոլորն են հասանելի և ճանաչելի ոտիկանական բազայի համար. մի օր նա ծանոթանում է աղջկա հետ, ում մասին ոչինչ հայտնի չէ, ո՛չ իրեն, ո՛չ «ամենագետ»  բազային: Կինոյի տղան, ամեն դեպքում, հասկանում է՝ անգործ չի մնա:

https://www.youtube.com/watch?v=V8Ate9Kk6fQ