Մայիսի 19-ին կայացավ արքայազն Հարիի և Մեգան Մարկլի հարսանիքը: Թագավորական ընտանիքի նոր անդամն արդեն գիտի՝ իրեն ինչ է կարելի, ինչ՝ ոչ:
Մեգանի առջև /և ոչ միայն նրա/դրված արգելքների մասին կարող եք իմանալ նաև դուք՝ կարդալով մեր առանձնացրած «չի կարելիները»:
- Մեգանը չի կարող «Մոնոպոլիա» խաղալ: Ո՛չ ինքը, ո՛չ էլ արքայական ընտանիքի մեկ այլ անդամ. խաղի վրա արգելք է դրվել 2008 թվականին՝ արքայազն Էնդրյուի կողմից:
- Թագավորական ընտանիքի ոչ մի անդամի նա չի կարող անունով դիմել. ընդունված է «մեմ» կամ «սեր» դիմելաձևերը: Անունով կամ անվան կրճատած տարբերակով զրուցակցին դիմել կարելի է միայն անձնական խոսակցությունների ժամանակ:
3. Ոչ մի ինքնագիր. թագավորական ընտանիքի անդամներն իրավունք ունեն ստորագրել միայն պաշտոնական փաստաթղթերի տակ: Չնայած Մեգանը սովոր էր ինքնագիրներ տալուն, բայց ամուսնությունից հետո նման բան չի լինի:
4. Արքայազն Հարիի կինը չի կարող հագնել նաև բնական մորթուց կարված մուշտակ: Էդուարդ III-ի օրոք հաստատված այս արգելքը չի տարածվում օրինակ՝ գլխարկների վրա:
5.Այդ ու՞ր առանց սև զգեստի: Չի կարելի ճանապարհորդել՝ առանց սև զգեստ ունենալու: Սա այն դեպքերի համար, երբ ընտանիքի անդամներից մեկը կմահանա և անհրաժեշտ կլինի կրել համապատասխան հագուստ: