Recent posts
To top
16 May

Թրենդներից. ի՞նչ ակնոց կրել

Image00001

Այս գարնան ու եկող ամռան ամենապրակտիկ աքսեսուարներից մեկն ակնոցն է՝ շղթայով, որ կարելի է կրել վզին, գլխին ու իհարկե՝ քթին: Այն արդեն հասցրել է տարածվել մոդայիկ կանանց ու մոդելների շրջանում՝ ակտուալ դառնալով այնպիսի գեղեցկուհիների համար, ինչպիսին են՝ Բելլա Հադիդը, Լեանդրա Մեդինը:

Image00003

Եթե կարծում եք, որ շղթայով ակնոց կրելիս նմանվում եք 70-ականների քարտուղարուհու կամ ակնոցը կորցնելու ցանկություն չունեցող տատիկի, ապա հայտնի գեղեցկուհիները սիրով ձեզ հակառակը կապացուցեն: Հիշենք արքայադուստր Դիանային, հետո նայեք Բելլա Հադիդին:

Image00002

Եթե դեռ տատանվում եք, բայց նաև սիրում եք թրենդային աքսեսուարներն առաջինը կրել, ապա կարող եք սկսել համեստ շղթաներից, իսկ եթե ՝ «ուշադրություն, ապա շատ և միանգամից», ապա դուք գիտեք՝ ինչքան վառ և որքան «հարուստ»:

Image00004