Recent posts
To top
12 Mar

Իմ կյանքի ջենիֆերները. Բեն Աֆլեկ

Radar Online-ի աղբյուրները պնդում են՝ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեկը կրկին միասին են և տպավորություն է, թե երբեք էլ չէին բաժանվել:

Հիշեցում: 2002 թվականին այս զույգը համարվում էր ամենակրակոտն ու կայունը. աստղային սիրավեպն այնքան էր խորացել, որ զույգին քիչ էր մնում «խորանի առաջ կանգնեցներ»: Բայց այդպես չեղավ. 2003 թվականի սեպտեմբերին՝ հարսանիքից ժամեր առաջ, Աֆլեկը հայտարարեց՝ «տեր չէ» ու չեղարկեց հարսանիքը: Սա երգչուհու համար լուրջ հարված էր. կյանքի սերը լքեց իրեն՝ ողջ աշխարհի աչքի առաջ:
Հետոն արդեն բոլորը գիտեն: Ջենիֆերի կոտրված սիրտը մխիթարեց Մարկ Էնթոնին, Աֆլեկն ամուսնացավ մեկ ուրիշ Ջենիֆերի՝ Ջենիֆեր Գարների հետ:

jen ben

2015-ին Բեն Աֆլեկը հայտնեց, որ բաժանվում է կնոջից՝ Ջենիֆեր Գարներից: Ավելի ուշ մամուլը սկսեց գրել նրա ու Լոպեսի կապի մասին: 2 տարի է անցել այս հայտարարությունից, բայց դեռ Աֆլեկն ու Գարները պաշտոնապես չեն բաժանվել: Ավելին՝ էսք-ամուսինները շարունակում էին ապրել նաև մեկ հարկի տակ՝բացատրելով՝ երեխաներին սթրեսի ենթարկել չեն ուզում:
Արդեն վերջերս լրագրողները գրեցին՝ Բենն ամեն դեպքում գնացել է տնից և ամենայն հավանականությամբ՝ իր «մյուս Ջենիֆերի»՝ Լոպեսի մոտ:
Աղբյուրը նաև նշել է՝ աստղերն առայմ փորձում են իրենց կապը գաղտնի պահել: Ապա ավելացրել է՝ Աֆլեկը չի ցանկանում այս նորությամբ վշտացնել նախկին կնոջը. նրանք դեռ պաշտոնապես բաժանված չեն, իսկ կինը խանդոտ է՝ հատկապես Լոպեսի հանդեպ:

ben aflek

Սիրային եռանկյունուց առայժմ մամուլը գլուխ չի հանում. ուրիշ աղբյուրներ էլ պնդում են՝ Գարները պատրաստ է ներել Աֆլեկին և ամեն ինչ նորից սկսել: Ջենն ու Բենը 3 երեխա ունեն, իսկ Գարների չորրորդ հղիությունն առայժմ չի մեկնաբանվում:
Մյուս Ջենը՝ Լոպեսը, վերջերս բաժանվել է ռեպեր Դրեյկից: Աստղային   ու սիրային եռանկյունուց առայժմ վերջնական և հստակ մեկնաբանություն չկա: