Recent posts
To top
12 Nov

Privilege Banking. «Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը»

davtyanphoto-8525 newwwwwwwww

IDBank-ը ռեբրենդինգից հետո հաճախորդներին ներկայանում է որպես «նոր բանկ» և, ի թիվս այլ ծառայությունների, դեռ անցած դեկտեմբերից գործարկել է Privilege Banking ծառայությունը։ Սա անհատական ծառայությունների փաթեթ է, որը ներառում է բազմաթիվ արտոնություններ․ Privilege Banking-ի առավելությունների և առանձնահատկությունների մասին զրուցել ենք բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի և անհատական ծառայությունների բաժնի ղեկավար Լիդա Սաֆարյանի հետ։

 

Պրն Մելիքյան, Privilege Banking ծառայությունը, կարելի է ասել, բանկի ռեբրենդինգի հասակակիցն է ընդամենը ամիսներ է, ինչ գործում է։ Ծառայությունը ստեղծվեց շուկայական պահանջարկից ելնելո՞վ, թե՞ դա անհատական մոտեցումը շեշտադրելու ևս մեկ գործիք էր բանկի համար։

-IDBank-ը ռեբրենդինգից հետո փոխել է ոչ միայն անվանումը, այլ նաև  ռազմավարությունը․ դրանում մեծ տեղ է հատկացված հաճախորդամետ քաղաքականությանը, որը ենթադրում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի։  Privilege Banking-ն ինքնին անհատական ծառայություն է՝ ուղղված հաճախորդի անհատական կարիքների բավարարմանը, որը ներառում է հնարավորությունների մեծ սպեկտր։ IDBank-ը ձգտում է լինել հաճախորդների գործընկերը, այլ ոչ թե մի ֆինանսական կառույց, որը միայն միջնորդի դեր է կատարում շուկայում։ Իսկ լինել գործընկեր` նշանակում է հասկանալ գործընկերոջդ մոտեցումները, նրա պահանջներն ու հնարավորությունները և, արդեն հաշվի առնելով բոլոր այդ չափանիշները, նրան առաջարկել ծառայությունների փաթեթ, որով նա կլուծի իր ֆինանսական խնդիրները, և` ոչ միայն։ Շուկայի պահանջարկից զատ Privilege Banking ծառայությունն, այո՛, լավագույնս շեշտադրում է IDBank-ի նոր ռազմավարությունը՝ լինել հաճախորդի կողքին, աշխատել հաճախորդի համար։

13

 

-Անհատական ծառայությունների փաթեթից օգտվող հաճախորդներից ի՞նչ արձագանքներ եք ստանում։ Արդյո ՞ ք դա արտահայտվում է վարկային և ավանդային ցուցանիշների վրա։

-IDBank-ը, գործարկելով Privilege Banking ծառայությունը, շահույթի ավելացում չի հետապնդել, նպատակը հաճախորդների հարմարավետությունն ու կրկնվեմ՝ անհատական մոտեցումն է։ Այս նպատակն ընդգծվում է ծառայության անվճար լինելով։ Եվ, մեր հաճախորդներն անշուշտ գնահատում են այդ մոտեցումը։ Մենք ոչ միայն ապահովել ենք մեր վաղեմի ու հավատարիմ հաճախորդների վստահությունը, այլև ձեռք ենք բերել նոր հաճախորդ-գործընկերներ։ Էական զանգված են կազմում  նոր հաճախորդները, որոնք դարձել են IDBank-ի հաճախորդ զուտ Privilege Banking ծառայությունից օգտվելու համար։ Իսկ մենք միայն այս ծառայության շրջանակում ունենք հարյուրավոր հաճախորդներ։

 

 

Պատասխանում է անհատական ծառայությունների բաժնի ղեկավար Լիդա Սաֆարյանը:

davtyanphoto-8443

-«Անհատական ծառայությունների Ձեր փաթեթը» այս կարգախոսն է բանկն ընտրել Privilege Banking ծառայության համար ո՞րն է այդ փաթեթի առանձնահատկությունը:

 

-Մեր կարգախոսն իսկապես արտահայտում է ծառայության էությունը, քանի որ մենք հատուկ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում մշակել ենք փաթեթ, որը հաճախորդին տալիս է բանկային բացառիկ ծառայություններ ու արտոնություններ։ Privilege Banking-ի հաճախորդները  սպասարկվում են առանձնացված պրեմիում դասի սպասարկման սրահում, ստանում են անհատական մոտեցում և արտոնյալ պայմաններ բանկային պրոդուկտների և ծառայությունների համար։ Այս ամենը, բոլորովին անվճար, հասանելի է բանկի այն հաճախորդների համար, որոնք ունեն 50,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթով ավանդ/պարտատոմս։

davtyanphoto-8312

-Կմանրամասնե՞ք, թե ինչ է ներառում ծառայությունների փաթեթը։

-Քանի որ փաթեթն անհատական է, Privilige Banking-ի յուրաքանչյուր հաճախորդի համար այն կազմվում է՝ ելնելով կոնկրետ հաճախորդի ֆինանսական պահանջներից։ Խոսքը նաև բանկային ծառայությունների վերաբերյալ ամբողջական և բարձրակարգ խորհրդատվության մասին է։ Իսկ փաթեթը ներառում է անվճար Visa Infinite քարտի տրամադրում իր մի շարք ծառայություններով և արտոնություններով. գործում են բանկային ծառայությունների հատուկ սակագներ, ճանապարհորդական ապահովագրություն 1 տարի ժամկետով, և սա դեռ ամենը չէ․ փորձառու անհատական մենեջերն ուղղորդում և աջակցում է հաճախորդներին՝ առաջարկելով լավագույն լուծումները անհատական ֆինանսական կարիքներին և նախընտրություններին համապատասխան։ Անհատական մենեջերի հետ կարելի է կապի մեջ լինել նույնիսկ գտնվելով արտերկրում կամ, ասենք, բանկային օրվա ավարտից հետո։ Privilege Banking-ի սպասարկման սրահում կարող են սպասարկվել նաև մեր հաճախորդների ընտանիքի անդամները՝ օգտվելով ծառայությունների արտոնյալ փաթեթից, ստանալով անվճար Visa Gold քարտեր և մի շարք այլ  ծառայություններ։

davtyanphoto-8315

-Privilege Banking-ի անվանումն ինքնին ենթադրում է արտոնյալ պայմանների առկայություն, որոնց մի հատվածի մասին արդեն խոսեցինք։ Ենթադրվում է, որ Privilege Banking-ի հաճախորդ լինելը ևս նշանակում է լինել արտոնյալ հաճախորդ։ Ձեր վերլուծությունների արդյունքում ո՞րն է ծառայության թիրախային խումբը ։

-Լինել Privilege Banking-ի հաճախորդ նշանակում է ունենալ ֆինանսական առավել բարձր պահանջմունքներ: Մեր հաճախորդներն աչքի են ընկնում առավել մեծ թվով ֆինանսական գործառնությունների իրականացմամբ։ Բնականաբար, երբ ավելի հաճախ եք գործարքներ կատարում, դուք չեք ուզում շատ ժամանակ վատնել դրանց վրա՝ գումարած հարմարավետության կարևորությունը։ Հաճախորդների արժեքների, հոգեբանական առանձնահատկությունների, կենսակերպի իմացությունը մեզ թույլ է տալիս արդյունավետ աշխատել նրանց հետ և կառուցել ճիշտ բիզնես մոդել։ Հենց յուրաքանչյուր հաճախորդի անհատականության ուսումնասիրության վրա է հիմնվում Privilege Banking-ի ռազմավարության կառուցումը։  Privilege Banking ծառայությունը նախընտրող հաճախորդները կարևորում են բանկի հուսալիությունը և բարձրորակ սպասարկումը: Մեր վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ Privilege Banking-ի հաճախորդները ժամանակն ու հարմարավետությունը գնահատող մարդիկ են, ում համար կարևոր է գործ ունենալ վստահելի և կայուն ֆինանսակական հաստատության հետ։ Այսօր լինել արտոնյալ հաճախորդ նշանակում է ուենանալ հասարակական որոշակի կայուն դիրք և վստահելի գործարարի համբավ․ նման մարդկանց վստահությունը անշուշտ խոսում է բանկի դրական վարկանիշի մասին։

Privilege Banking-ի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել Վարդանանց 13 հասցեում գտնվող IDBank-ի սրահ, զանգահարել (+374) 10 59 33 81/3381 հեռախոսահամարով կամ գրել privilegebanking@idbank.am էլ հասցեին:

davtyanphoto-8540

 davtyanphoto-8557