Recent posts
To top
30 Oct

Hunter’s Passion փակ երեկոն Երևանում

DAV_4829

Պահը որսացողների և բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նոր փորձառության. այսպիսի ուղերձ ուներ Hunter’s Passion երեկոն՝ համարձակ, նոր ու թարմ մտքերով: Երեկոյի  կազմակերպիչը «Ավերս» ընկերությունն էր:

DoubleTree by Hilton հյուրանոցում ստեղծվել էր յուրահատուկ միջավայր, որտեղ սպասվում էր շքեղ հյուրասիրություն հատուկ հրավիրված հյուրերի համար, ովքեր ծանոթացան սահմանափակ քանակությամբ արտադրված ապրանքատեսակներին, լավ ժամանակ անցկացրին ու վայելեցին որակյալ երաժշտություն:

Լավագույնը ներկայացնող Hunter’s Passion փակ երեկոն լավ հնարավորություն էր  ոսկեգույն և կարմիր մթնոլորտում նորը բացահատելու համար։ Երեկոյի ընթացքում յուրահատուկ համերգային ծրագրով ներկայացավ Գոռ Սուջյանը. տպավորիչ ելույթ, որի ժամանակ Գոռը և՛ նվագում էր, և՛ միևնույն ժամանակ կատարում իր հեղինակային երգերը։ Օրվա պարային ռիթմերն ապահովեցին DJ Leo-ն, DJ Serjo-ն։ Հատուկ այս երեկոյի համար ԱՄՆ-ից ժամանել էր A.Chilla-ն՝ իր live set-ով։ Միջոցառումը վարում էր Արսեն Գրիգորյանը:

Hunter’s Passion երեկոյին ներկա էին հայկական շոու բիզնեսի, նորաձևության,  գործարար ոլորտի ներկայացուցիչներ, հայտնի ու սիրված դեմքեր: Երեկոյի ամենագեղեցիկ ու էսթետիկ պահերից էր ներկայացվող ապրանքատեսակը բացահայտող պարային բեմադրությունը՝ կարմիր ու ոսկեգույն մետաքսներով:

Կարմիրի ու ոսկեգույնի շքեղությամբ ու համադրությամբ՝ հատուկ սենյակներում  հյուրերը հնարավորություն ունեին լուսանկարվել՝ անմահացնելով օրվա տրամադրությունն: Ի դեպ, Hunter’s Passion-ի հատուկ հրավիրված հյուրերը երեկոյի վերջում ստացան նաև անվանական նվերներ:

Մենք որսացել ենք երեկոյի ամենավառ և հիշարժան կադրերը: Թերթե՛ք, տեսե՛ք, իմացե՛ք:

DAV_4607 DAV_4611 DAV_4612 DAV_4615 DAV_4620 DAV_4621 DAV_4626 DAV_4630 DAV_4633 DAV_4637 DAV_4640 DAV_4641 DAV_4645 DAV_4651 DAV_4663 DAV_4666 DAV_4678 DAV_4681 DAV_4682 DAV_4693 DAV_4701 DAV_4703 DAV_4710 DAV_4712 DAV_4714 DAV_4715 DAV_4718 DAV_4719 DAV_4723 DAV_4726 DAV_4731 DAV_4737 DAV_4740 DAV_4746 DAV_4751 DAV_4753 DAV_4755 DAV_4760 DAV_4764 DAV_4767 DAV_4771 DAV_4805 DAV_4829 DAV_4832 DAV_4834 DAV_4836 DAV_4844 DAV_4855 DAV_4866 DAV_4869 DAV_4870 DAV_4880 DAV_4882 DAV_4893 DAV_4911 DAV_4929 DAV_4941 DAV_4950 DAV_4953 DAV_4966 DAV_4969 DAV_4972 DAV_4981 DAV_4988 DAV_4997 DAV_5007 DAV_5013 DAV_5015 DAV_5022