Recent posts
To top
2 Apr

Ես ռոմանտիկ եմ. Հյու Հեֆներ

Image00027

Նախորդ տարվա սեպտեմբերին 91 տարեկան հասակում մահացավ ամերիկյան ամենահայտնի ու սիրված ամսագրերից մեկի՝ Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները:

Լրատվամիջոցները սկսեցին հաշվել Հեֆների կարողությունն ու թողած ժառանգությունը և  կորցրին թիվը կանանց հաշվելիս: Մենք այս անգամ որոշել ենք ներկայացնել աշխարհի ամենահայտնի պապիկներից մեկի խոհերը՝ կյանքի,  երիտասարդության ու Playboy-ի մասին:

Հեֆները միայն գեղեցիկ կանանց մերկ լուսանկարներով ամսագրի հիմնադիրը չէր. իրականում Playboy-ը բազմազան էր իր թեմաներով ու հետաքրքիր և անկանխատեսելի՝ մի քանի տասնյակ տարի շարունակ:

Սերն ինձ լիարժեք է դարձնում:
*

 Լավագույն արտահայտությունը հեռանալիս՝«Իմ անունը Հյու Հեֆներ է»:
*

Սեքսուալության օբյեկտը հենց կանայք են: Եթե դա այդպես չլիներ, մենք հաջորդ սերունդ չէին ունենա: Բայց դա չի նշանակում, որ նրանք մահկանացուներ չեն:
*

Մեծ հաշվով՝ ես ռոմանտիկ եմ, միշտ էլ այդպիսին եմ եղել:
*

Ծերության մեջ ինձ զարմացնում է այն, որ ես երիտասարդ եմ մնում:
*

Դու ծեր ես, եթե չես կարող հումորով վերաբերել կյանքին ու ինքդ քեզ:
*

Կյանքս բաց գիրք է: Նկարազարդումներով:
*

Ես մահվանից չեմ վախենում: Մայրս 101 տարի ապրեց:
*

Գաղափար չունեմ, թե կյանքումս քանի կին է եղել: Վստահ եմ՝ 1000-ից շատ: Իհարկե, կյանքում եղել են փուլեր, երբ ես ամուսնացած էի: Այդ ժամանակ ես չեմ դավաճանել:
*

Ավելի հեշտ է գործ ունենալ մի քանի ընկերուհու, քան մեկ կնոջ հետ:
*

Կյանքը տոն է. սա Playboy –ի փիլիսոփայությունն է:
*

Ես ուղղակի ամսագիր չեմ ստեղծել, ես ստեղծել եմ ամսագիր, որ փոխել է ամենը: