Recent posts
To top
8 Mar

«Գեղեցիկ է այն կինը, ով իրեն մի՜շտ գեղեցիկ է զգում»․ Հրանուշ Եղոյան

COVER Elen

Այսօրը գեղեցիկի, կանացիության և իրական հմայքի մասին է։

Հրանուշ Եղոյանը միշտ ոգեշնչում է կանանց՝ առավելագույնս ընդգծելով յուրաքանչյուրի գեղեցկությունը։ Իսկ այսօր մեր ոգեշնչումը հենց ինքն է՝ իրեն և օրվան հատուկ փայլով։

Արտ-տնօրեն՝ Լուսի Մնացականյան

Հարցազրույցը՝ Օֆելյա Մարգարյան

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի 

Վիդեոհոլովակը՝ Վալեր Բալասանյանի

Գործընկերներ՝ Rouge և Via Artis  խանութ-սրահներ

Նկարահանման վայրը՝ Dvin music hall

-Հրանուշ, մեզ հետ Ձեր օրն անցավ․․․․

-Հիանալի, ուրախ և արդյունավետ։

-Մեր նկարահանումն անցավ ժպիտներով, կատակներով ու դրական էներգետիկայով․․․․մի՞շտ եք պոզիտիվ։

-Ասում են՝ այո (ժպտում է․-հեղ․)։

-Բանաձևը՞․․․

-Երբ տրամադրություն ես տարածում, այն քեզ է վերադառնում կրկնապատիկ։

Տալ և ստանալ․ հետադարձ կապ է։

8

Անկախ տարիքից» հաղորդման մեջ Դուք կոտրում եք տարիքի հետ կապված կարծրատիպերը։ Կինը գեղեցի՞կ է անկախ տարիքից։

-Գեղեցիկ է, մի՜շտ։

Ես հավատում եմ կնոջ գեղեցկությանը․ յուրաքանչյուրն իր ընտանիքի, հարազատների, սիրելիների շրջապատում աստղ է։

11

Ի՞նչ է պետք միշտ գեղեցիկ լինելու համար։

-Ժպտա՛լ։

Գեղեցիկ է այն կինը, ով իրեն միշտ գեղեցիկ է զգում։

13

-Ակտիվ եք նաև սոցիալական ցանցերում՝ հաճախ որպես բլոգեր։ Այս գործում պե՞տք է «կիսվել» լսարանի հետ կա  մտավախությու՞ն կրկնօրինակման մեջ։

-Չկա։ Եթե ինձ կրկնում են, հաճելի է․ ես ուրախ եմ։

Երկար ժամանակ չունեի ինստագրամյան էջ։ Իմ աշխատանքային ամենարդյունավետ տարիներին սոցիալական ցանցեր չկային, և ամեն ինչը տարածվում էր «բերանից բերան»։

Հիմա պատկերն այլ է, և ես հասկացա, որ դեռ ասելիք ունեմ։ Ուզում եմ իմ բլոգի հետևորդներին մասնագիտորեն ուղղորդել, ճիշտ խորհուրդ տալ՝ որտեղ գնան, ինչ անեն, ինչպես․․․։

Ես խոսում և պատմում եմ այն ամենի մասին, ինչն իսկապես սիրում եմ (ժպտում է․-հեղ․)։

12

-Գիտեմ, որ առաջին մասնագիտությամբ դիզայներ եք և մշտապես աչքի եք ընկել նաև Ձեր ոճով․․․․

-Պետք է ունենալ կերպար։

Ես դիզայնի ֆակուլտետից էի և հագնում էի կանաչ զուգագուլպաներ, տարբերվող հագուստ և այլն․․․․։ Կարծում եմ՝ պետք է հագուստի, շպարի, սանրվածքի մեջ այնպես լինես, որ տարիներ հետո ետ նայես կերպարներիդ ու ափսոսալու ոչ մի բան չունենաս։

9

Ես անկասկած տեսնում եմ սեր՝ գործի նկատմամբ, որտեղի՞ց է գալիս մոտիվացիան։

-Ամեն ինչից․  լավ տրամադրությունից, գեղեցիկ միջավայրից, բնությունից, ճամփորդելուց, ընտանիքից․․․․։ Մոտիվացիա միշտ կա։

4

-Դիմահարդարման արվեստում պե՞տք է հետևել նորաձևության թրենդներին։

-Պարտադի՛ր։ Շղթա է, որի բոլոր մասնիկները միմյանց հետ փողկապակցված են։

Դիմահարդարումը պահանջում է աշխատել բոլորի հետ՝  նորաձևության, ոճաբանների, թրենդների, բոլոր դեկորատիվ միջոցների և շպարի մասին ինֆորմացիայի հետ։ Ինքնազարգանա՛լ։

6

-Ընտանիք և աշխատանք երկուսն էլ կարևոր և հաճելի պատասխանատվություններ են։ Ստացվո՞ւմ է համատեղել։

-Կարծում եմ՝ այո, ամեն դեպքում ընտանիքս չի բողոքում և ամեն ինչում օգնում ու աջակցում է ինձ։

Ես, հավատացած եմ՝ այն կինը, ով նպատակ ունի , ինչքան ծանրաբեռնված լինի, այդքան շատ բան կհասցնի։

Տարիների ընթացքում ես դարձել եմ էլ ավելի կազմակերպված, շփվում եմ այն մարդկանց հետ, ում հետ իսկապես ուզում եմ շփվել։ Ամենաթանկը՝ ժամանակը, ծախսում եմ այն ամենի համար, ինչը կարևոր է․ ընտանիք, երեխաներ, ինձ շրջապատող լավ մարդիկ և աշխատանք։

COVER Elen

-Տգեղ կանայք կա՞ն։

– Տգեղ կանայք չկան, կան ծույլ և ոչ հետևողական կանայք։

Գեղեցիկ և ճիշտ է այն դիմահարդարումը, որը․․․

-Ձեզ գեղեցկացնում է։

Իմ աշխատանքային կրեդոն հետևյալն է․ գեղեցիկ դիմահարդարում անելու համար պետք է ուղղակի տվյալ անձին սիրահարվել։ Ընթացքում դու շփվում ես, կերտում ու ընդգծում իր գեղեցիկ կերպարը։

5

Նախընտրելի բույրը․․․

-Բույրերն առանձին պատմություն են․տպավորություն, վայրկյան, հիշողություն (ժպտում է․-հեղ․)։

Կան բույրեր, որոնք ինձ հետ քայլում են տարիներ։ Կարող եմ ես իրենցով օծվել տարին մեկ անգամ, բայց մի՛շտ կան։

Իմ հավաքածուից ընտրում եմ տրամադրության, օրվան, միջավայրին հատուկ բույր։

Հիմա բլոգում էլ եմ գրում շարք և «տարված եմ» այն բույրերով, որը որ վերաբերում է հայկական հետքով օծանելիքներին։

3

Աքսեսուարը․․․

-Առանց որի չկամ, ժամացույցն է։

Հոբբին․․․

-Ես չեմ սիրում, երբ մարդ իրերի հետ կապվածություն է ունենում, ձգտում եմ այն իմ «մեջից հանել»։ Շատ առաջներում սվարովսկի խաղալիքներ էի հավաքում, օծանելք, իսկ հիմա՝ գիտելիք (ժպտում է․-հեղ․)։

7

Առաջիկայում․․․․

-Լույս կտեսնի գիրք, որի վրա արդեն 3 տարի է աշխատում եմ։ Աշխատանքային անվանումը՝ «Armenian beauty»։

Շատ չեմ ուզում փակագծերը բացել․․․․(ժպտում է․-հեղ․)։