Recent posts
To top
7 Apr

Հպարտ եմ, որ մահմեդական եմ. Բելլա Հադիդ

2016 Victoria's Secret Fashion Show in Paris - Hair & Makeup

Մոդել Բելլա Հադիդն անկեղծացել է ու պատմել կրոնի և տարբեր կրոններ դավանող մարդկանց հանդեպ իր վերաբերմունքի մասին:

Սուպերմոդելը պատմել է, որ իր հայրն էլ է միգրանտ եղել:
-Երբ հայրս առաջին անգամ Ամերիկա եկավ, նա փախստական էր: Հենց այս պատճառով էլ թեման ինձ, եղբորս ու քրոջս շատ հարազատ է:

LONDON, ENGLAND - SEPTEMBER 06: Bella Hadid arrives for GQ Men Of The Year Awards 2016 at Tate Modern on September 6, 2016 in London, England. (Photo by Gareth Cattermole/Getty Images)

Բելլայի հայրը մուլտիմիլիոնատեր Մուհամեդ Հադիդն է, ով ծնվել է Իսրայելում, ապրել Սիրիայում և Լիբանանում, իսկ 14 տարեկանում  գաղթել է ԱՄՆ:

Բելլա Հադիդի խոսքով՝ հոր ծագումը մեծ նշանակություն է ունեցել իր դաստիարակության վրա: Մոդելը նշել է, որ հայրը հավատացյալ մարդ է և իրենց հետ միշտ աղոթում է: Բելլայի խոսքով՝ ինքը հպարտ է, որ մահմեդական է:

2016 Victoria's Secret Fashion Show in Paris - After Party - Arrivals

Հիշեցնենք, որ Բելլան քրոջ՝ Ջիջի Հադիդի հետ, փողոց էր դուրս եկել ՝ընդդեմ Դոնալդ Թրամփի միգրացիոն  քաղաքականության:

Dior Beauty Celebrates The Art Of Color With Peter Philips In NYC