Recent posts
To top
20 Oct

HERMITAGE-ում առաջին անգամ ներկայացվեց FRENCH AFFAIR բույրը

DSC_7561

Երեկ HERMITAGE բացառիկ բույրերի սրահը կազմակերպել էր գեղեցիկ երեկո՝ հրավիրելով EX NIHILO բրենդի համահիմնադիր Սիլվի Լոդեին: Փակ միջոցառման ընթացքում ներկայացվեց EX NIHILO-ի նոր՝ FRENCH AFFAIR բույրը, որն, ի դեպ, առաջինը ներկայացվում է հենց Հայաստանում: Հետաքրքիր և յուրօրինակ երեկոյի ընթացքում ստեղծվեց նաև անվանական French Affair կոկտեյլ:

Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին` համեղ հյուրասիրություն, ինքնատիպ պարֆյումի ստեղծում աճպարարի կողմից և լավ երաժշտություն DJ Donz-ից: Ի դեպ, բոլոր հյուրերը մասնակցեցին խաղարկության, որի արդյունքում խաղարկվեցին նվերներ Ex Nihilo բրենդից՝ այդ թվում և նոր՝ French Affair բույրը: Երեկոյին ներկա էր նաև Սիլվի Լոդենՙ EX NIHILO բրենդի համահիմնադիրներից մեկը:

ICONOCLAST հավաքածուի նոր՝ FRENCH AFFAIR օծանելիքը վեր է հանում 70-ականներին բնորոշ այնքան հրապուրիչ լավատեսությունը: Այն փարիզյան հմայիչ համառությամբ համատեղում է հակակոնֆորմիզմն ու շքեղ տրամադրությունը:

FRENCH AFFAIR նոր օծանելիքը մարմնավորում է իրական գայթակղությունն ու խաղում գենդերային կոդերի հետ: Բերգամոտի, վարդի և վետիվերի մաքուր ու առկայծող նոտաները աստիճանաբար մարում են՝ էլ ավելի ընդգծելով Avant-Garde Շիպրի հարստությունը: Սա մի ստեղծագործություն է, որ փառաբանում է Rive Gauche-ի ոգին:

Օլֆակտորային նոտաներ. Վերին՝ Բերգամոտ, լիչի, մանուշակի տերևների աբսոլյու, Սրտի՝ Վարդի աբսոլյու, Atlas մայրի, Անժելիկա, Հիմքի՝ Պաչուլի, վետիվեր, կաղնու մամուռ: Պարֆյումեր՝ Քվենտին Բիշ

Ի դեպ, French Affair բույրն արդեն վաճառքում է HERMITAGE բացառիկ բույրերի ցանցի բոլոր սրահներում:

Լուսանկարները՝ Դավիթ Դավթյանի

DSC_7394 DSC_7397

DSC_7403 DSC_7417 DSC_7420 DSC_7422 DSC_7426 DSC_7429 DSC_7433 DSC_7440 DSC_7446 DSC_7447

DSC_7448 DSC_7455

DSC_7467

DSC_7469 DSC_7474 DSC_7485 DSC_7489 DSC_7492 DSC_7496 DSC_7514 DSC_7528 DSC_7530 DSC_7538 DSC_7540 DSC_7548 DSC_7549 DSC_7554 DSC_7561

DSC_7568

DSC_7572

DSC_7577

DSC_7591 DSC_7593 DSC_7594

DSC_7607

DSC_7610

DSC_7615

DSC_7623 DSC_7628 DSC_7630 DSC_7672 DSC_7683 DSC_7704 DSC_7705 DSC_7709 DSC_7723 DSC_7725 DSC_7728 DSC_7731 jpg_7394 jpg_7397 jpg_7406 jpg_7417 jpg_7422 jpg_7426 jpg_7431 jpg_7433 jpg_7440 jpg_7445 jpg_7448 jpg_7456 jpg_7460 jpg_7463 jpg_7466 jpg7414 jpg7418