Recent posts
To top
11 Nov

HERMITAGE-ում ներկայացվեց Atkinsons ապրանքանիշի Pirates’ Grand Reserve նոր բույրը

Image00028

HERMITAGE-ում լավ երաժշտություն էր, հաճելի մթնոլորտ ու հյուրասիրություն. առիթը կրկին նոր բույրի շնորհանդես էր: Այս անգամ HERMITAGE-ի բույրերի գանձարանը համալրվում էր  Atkinsons ապրանքանիշի  նոր  Pirates’ Grand Reserve արիստոկրատ արյամբ ծովահենների համար նախատեսված   բույրով:

Հակադրություններով լի Pirates’ Grand Reserve միավորում է շոկոլադի և բարձրագույն հնեցմամբ ռոմի նոտաները, սրանք տուրք են ազնվական ջենթլմեն-կորսեյր Սեր Ֆրենսիս Դրեյքին: Դրեյքը Անգլիայի թագուհիմ Էլիզաբեթ 1-ի դրոշի ներքո նվաճել է Համաշխարհային օվկիանոսի տարածությունները:

Ծովահեններին նվիրված բույրի շնորհանդեսին ներկա էր նաև միաչքանի ու սրով զինված ծովահենը, ում հետ լուսանկարվելու շանսը հյուրերը բաց չթողեցին:

Image00001

Իսկ #hermitage_atkinsons հեշթեգով Instagram-ում ամենաշատ հավանումներ ստացած լուսանկարի հեղինակները ստացան նոր բույրը: Երեկոյի հրավիրատոմսերը ևս ներկաներին հնարավորություն տվեցին դառնալ  Pirates’ Grand Reserve-ի տերերից մեկը. խաղարկության ընթացքում HERMITAGE-ը ևս մի քանի անակնկալ արեց՝ նվիրելով նոր բույրին ծանոթանալու մի ողջ սրվակ:

Ի դեպ, երեկ երևանյան հյուրերին նոր բույրի առեղծվածը ներկայացնում էր պարֆյումերիայի էսթետ Սերգեյ Կորոլյովը:

Իսկ մենք առաջարկում ենք հետևել երեկոյի ընթացքին լուսանկարների միջոցով:

Image00002

Image00003 Image00004 Image00005 Image00006 Image00007 Image00008 Image00009 Image00010 Image00011 Image00012 Image00013 Image00014 Image00015 Image00016 Image00017 Image00018 Image00019 Image00020 Image00021 Image00023 Image00024 Image00025 Image00026 Image00027 Image00028 Image00029 Image00030 Image00031 Image00032 Image00033 Image00034 Image00035 Image00036 Image00037 Image00038 Image00039 Image00040 Image00041 Image00042 Image00043 Image00044 Image00045 Image00046 Image00047 Image00048 Image00049 Image00050 Image00051 Image00052 Image00053 Image00054 Image00055 Image00056 Image00057

Լուսանկարները՝ Դավիթ Դավթյանի