Recent posts
To top
29 Apr

Պայուսակ միայն ընտրյալների համար…

1

   Եթե որևէ մեկը շրջում է փողոցով այս պայուսակը ձեռքին, ապա այն անկասկած հայտի անձ է: Արդեն 30 տարի շարունակ այս պայուսակը համարվում է սոցիալական դիրքն ընդգծող աքսեսուարներից մեկը: Hermès Birkin պայուսակները արտադրվում են նախօրոք գրանցված պատվիրատուների ցուցակով, ամսվա կտրվածքով միայն 20 օրինակով և միմիայն ընտրյալների համար: Այս պայուսակի նախապատմությունը սկսվում է օդանավից, երբ  ֆրանսիական դերասանուհի Jane Birkin-ը Hermes ապրանքանիշի տնօրենի կողքին նստած անընդհատ կրկնում է, որ այդպես էլ չհանդիպեց հարմարավետ կաշվե պայուսակի: Մեկ տարի անց՝ 1982-ին, պայուսակը պատրաստ էր: Գրանցվելով այդ աստղային ցուցակում՝ հնարավոր է երկար տարիներ սպասեք ձեր հերթին: Այս պայուակի գինը սկսվում է 9000 ԱՄՆ դոլարից: Մարդկության պատմության մեջ սա միակ պայուսակն է, որի արժեքը գնալով բարձրանում է՝ 2013 թ-ին  սահմանելով արժեքի ռեկորդ  Birkin պայուսակը վաճառվեց  223.000 ԱՄՆ դոլարով: Պայուսակի ձևը, գույնը, չափսը և կաշին ընտրում է պատվիրատուն: Այն պատրաստվում է Ֆրանսիայում, ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, իսկ մետաղական հատվածները անցնում են հատուկ ոսկեպատում: Պայուսակի ամբողջ արտադրական ընթացքը տևում է 48 ժամ: Եթե հայտնվեցիր այս ընտրյալների ցուցակում, ապա կարող է մի 6 տարի հերթի մեջ լինես: Արտադրող ընկերության տնօրինության խոսքերով այս պայուսակներից յուրաքանչյուրը տարբերվում է նախորդից, քանի որ ամբողջությամբ ձեռքի աշխատանք է :

54bb6238103c4_-_hbz-the-list-birkin-02-getty-vb 54bb623c10d8f_-_hbz-the-list-birkin-10-street-style 1200x-1

Image processed by CodeCarvings Piczard ### FREE Community Edition ### on 2014-10-22 14:58:34Z |  |

547a7eb613fb3c202d012f85fe8c8356 Ashley-Olsen-Gold-Birkin-celebrity-handbags birkin-alligator-kris-jenner-hermes Grace-Kelly Grace-Kelly-clutching-a-H-007 Hermes-Birkin-35-Alligator-Cactus-New-Front_1024x1024 handbag4 KMO_088197_200364_1_t218_132232 (1) Irina Shayk Hermes Birkin landscape-1434324844-birkin-full-length reg_1024.birkin.mh_.102412 Princess-Grace-Kelly-Bag vsja-pravda-o-sumkah-iz-kozhi-krokodila-hermes-birkin (1)