Recent posts
To top
1 Apr

Հայտնի է դարձել Քլունի զույգի երեխաների սեռը

amal cloney

Ջորջ և Ամալ Քլունիները երկար ժամանակ մամուլից թաքցնում էին, որ պատրաստվում են երկվորյակներ ունենալ: Երբ այս լուրը հաստատվեց, սկեցին խոսակցություններ պտտվել երեխաների ծննդյան ամսի, սեռի ու անունների ընտրության մասին:
Քլունիի մայրը մի անգամ հայտնել էր, որ աղջիկ և տղա թոռներ է ունենալու, իսկ դերասանը շտապել էր ընդհատել նրան, ասելով՝ մեզ համար ևս դա անակնկալ է, և մենք առայժմ  չենք ցանկանում իմանալ երեխաների սեռը:

940x1486_1_2b2ebd783e2f098b94c50def27a32fd1@1855x2933_0xc0a839a4_7893336001489404847

Ինչպես երեևում է՝ դերասանի մայրը ճիշտ էր: Քլունի զույգի գաղտնիքը բացել է նրանց ընկերուհին՝ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը: Նա իր ինստագրամյան էջում տեղադրել է Քլունի զույգի ապագա երեխաների համար գնված հագուստի նկարներ: Մանկական հագուստներից մեկը վարդագույն է, մյուսը՝ կապույտ: «Աղջկական» և «տղայական» գույների խաղը մամուլին ստիպել է ենթադրել՝  Սինդին մի բան գիտի:

940x1409_1_758b798b92d5502c9aa1a1721d51d56a@1795x2692_0xc0a839a4_20399988931489404847

Հիշեցնենք, որ Ամալ և Ջորջ Քլունիներն ամուսնացել են 2014 թվականին: Սա նրանց առաջին «ծնողական փորձն» է լինելու և զույգը ամենայն լրջությամբ է պատրաստվում երեխաների ծննդին: Նրանք արդեն հասցրել են հազարավոր դոլարներ ծախսել դեռ չծնված երեխաների համար կահույք և այլ պարագաներ գնելու վրա, նախագծել են կառուցել մանկական գրադարան, մինի-լողավազան, խաղասենյակ և մանկական սպա սրահի:

940x1410_1_58df3ee3714bf3eea3e2b99e9ac5eea8@2400x3600_0xc0a839a4_12389445121489404847