Recent posts
To top
26 Jul

Հայի աչեր, սիրուն աչեր…The WorkShop

13582029_619826224852121_154156910095806001_o

Դեռ հին ժամանակներից հատուկ ուսումնասիրություններ են անցկացվել աչքերի արտահայտության և  շարժումների մասին: Իզուր չէ , որ հաճախ կլսես  նայիր աչքերիս արտահայտությունը: Խոսքերը տպավորում են աչքերը խոսում, սա էլ իր հերթին: Աչքը հզոր գործիք է, այն կարող է բնութագրել մարդուն, այնպես ինչպես չի կարող բնութագրել և ոչ մի մարմնի մաս, իզուր չէ որ կա կարծիք, որ  աչքերը փոխանցում են մտքեր կամ էմոցիա են առաջացնում: Տարբեր ազգեր ունեն իրենց աչքերին տիպիկ արտահայտչամիջոցները: Դեռ հին ժամանակներից էլ մարդիկ  վախենում են դժբախտություն բերող «չար աչքից» կամ վատ աչքից: Աչքի արտահայտությունը և հայացքը հայ մարդուն շատ է տարբերում այլ ազգերից: Չէ որ հաճախ նույնիսկ անծանոթի կարող ես ասել, որ հաստատ հայ է, հայի աչքեր ուներ: Կարծում եմ հայկական աչքերի ֆենոմենը դեռևս բացահայտված չէ, ինչու և ինչպես ենք տարբերում մեծ ամբոխից հենց հայկական ծագում ունեցող մարդու, այս հարցի պատասխաննն էլ դեռևս չկա , սակայն փաստն այն է որ աչքն սրտի հայելին է և երբ դադարում են խոսքերը, ապա խոսում են աչքերը: Հայերին հաճախ ասում են, հայի աչքեր, սիրուն աչքեր կամ տխուր աչքեր: Մի քանի օր առաջ էլ նկատեցի հայկական արտադրության շապիկներ, հենց այս գրվածքներով, սա հերթական անակնկալն էր The WorkShop Նորաձևության արհեստանոցի կողմից, որը կարծում եմ շուտով կունենա մեծ պահանջարկ և  երկրպագուների բանակ: https://www.facebook.com/theWshopyerevan/

                                                 ՏԱՇԻՐ ԱԿ-ի 4-րդ հարկ, MASHROOM մուլտիբրենդային սրահ

13692728_619826181518792_853895948150625659_n 7-7

tumblr_mvlmxrC9vj1qfg0tlo1_1280

tumblr_mvr3fzMVw41sdkppro3_400