Recent posts
To top
15 Nov

«Հայ մայրեր» բարեգործական ընկերությունը նշեց ծննդյան 5-ամյակը

Նոյեմբերի 14-ին  «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն նշեց ծննդյան 5 ամյակը. ջերմության, բարության ու միմյանց հանդեպ սիրով և կարեկցանքով լցված լինելու,  5  տարիներն ամփոփելու ու տոնը նշելու համար`  «Հայ մայրերը» բաց չթողեցին բարեգործություն անելու առիթը:

Ծննդյան 5 -ամյակին ևս  բարեգործական ընկերությունը փորձում էր գտնել նոր գործընկերներ և աջակիցներ՝  կարիքավոր երեխաներին և նրանց ծնողներին աջակցելու համար:
Տոնական օրվա միջոցառմանը ներկա էին բարեգործական ՀԿ-ի ընկերներն ու բարեկամները, մարդիկ, ովքեր  աջակցում և աջակցել են «Հայ մայրեր»-ին և օգնել` նպատակներին հասնելու գործում:

Երեկոն վարում էր հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով, ի դեպ, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի խորհրդի անդամ է և մշտապես աջակցում է ընկերության նախաձեռնություններին: Նազենիին էր միացել նաև «Հայ մայրերի» խորհրդի ևս մեկ անդամ` Սոֆի Մխեյանը, երգիչներ Սևակ Խանաղյանը, Արամ MP3-ը, Էրիկը, երեկոյին ներկա էին մշակույթի, արվեստի ու մեդիա ոլորտի դեմքեր, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Congress հյուրանոցում տեղի ունեցած «5 տարի միասին» գալա ընթրիքի ընթացքում և աճուրդ-դրամահավաքի արդյունքում հավաքվեց 1 միլիոն դրամ: Այս գումարով ևս «Հայ մայրերն» ու նրանց աջակիցները կօգնեն կարիքավոր ընտանիքներին` կիսելով նրանց ու թեթևացնելով նրանց հոգսը:

Երեկոյի ընթացքին առաջարկում ենք հետևել մեր լուսանկարների միջոցով:

Լուսանկարները` Դավիթ Դավթյանի

DAV_9414

DAV_9422

DAV_9425

DAV_9427 DAV_9428 DAV_9429 DAV_9432 DAV_9436 DAV_9439 DAV_9442 DAV_9444 DAV_9445 DAV_9447 DAV_9448 DAV_9451 DAV_9455 DAV_9456 DAV_9458 DAV_9460 DAV_9469 DAV_9474 DAV_9476 DAV_9479 DAV_9481 DAV_9489 DAV_9491 DAV_9495 DAV_9500 DAV_9502 DAV_9508 DAV_9514 DAV_9522 DAV_9523 DAV_9525 DAV_9538 DAV_9571 DAV_9583 DAV_9584 DAV_9588 DAV_9602 DAV_9605 DAV_9610 DAV_9612 DAV_9613 DAV_9617 DAV_9628 DAV_9633 DAV_9648 DAV_9684 DAV_9700 DAV_9713 DAV_9715 DAV_9719 DAV_9728 DAV_9741 DAV_9743