Recent posts
To top
21 Jun

Հարսնացուն կինոյից

940x630_1_11cd9a557af40c1dca48b1433c0f1bfb@940x630_0xc35dbb80_19273883141496313609

Happy end-ով թե առանց. ֆիլմերում և սերիալներում հարսանիքների պակաս չկա: Հարսանիքով է սկսվում «Կնքահայրը», հարսանիքներով ավարտվում են «դանդաղ-արտասահմանյան» մելոդրամաների մեծ մասը: Ռուսական Elle-ն առանձնացրել է հարսանեկան լավագույն զգեստները՝ հայտնի և սիրված սերլիալներից և ֆիլմերից:  Ցանկից մենք ընտրել ենք  մի քանի հարսնացուների ու հարսանեկան զգեստներ և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Բամբասկոտ» Բի-ն ամուսնանում է Vera Wang-ի զգեստով. Gossip Girl

460x575_1_78e39d3281ea099b729a51c3f891fa41@460x575_0xc35dbb80_8578680491496313611
Քերին՝ Vivienne Westwood -ով:
Sex and the City
460x614_1_d81319747cabe1c0ddf698f7158ce27c@460x614_0xc35dbb80_5146143931496313614
Եթե ձեզ արդեն ասել են՝ «Կներես, սիրունիկս, բայց մենք պետք է ամուսնանաք», ապա հաշվի առեք նաև այս տարբերակը. Scusa ma ti voglio sposare

940x627_1_92f220cd6d98b45c6fec333376dfc6f5@940x627_0xc35dbb80_6989736071496313613

Քեյթ Հադսոնը «պատերազմելիս» կրում էր  Vera Wang-ի այս զգեստը: Այն 10 տարուց ավելի է, ինչ հարսանեկան ամենացանկալիների զգեստների թվում է .  Bride Wars

940x627_1_ff712cdc268b174f8a5b65718f3d416b@940x627_0xc35dbb80_5803915991496313615

Վեգասյան հարսանիքը գժական չէր համարվի, եթե ֆիլում  Քեմերոն Դիասը  չկոտրեր «հարսիկի» կերպարը. What Happens in Vegas…

940x630_1_11cd9a557af40c1dca48b1433c0f1bfb@940x630_0xc35dbb80_19273883141496313609

 Ջուլիա Ռոբերթսի հերոսուհին հայտնի ֆիլմում  իր հարսանիքից փախչում է 3 անգամ՝ ճիշտ նույնքան անգամ փոխելով զգեստը: Ի վերջո, գտնելով Ռիչարդ Գիրի հերոսին ու, իհարկե, ցանկալի զգեստը Amsale Aberra-ից, չամուսնանալու միտքը թվում է անհաջող:
Runaway Bride

940x705_1_5939f95357595dfa76b7cab94205dffc@940x705_0xc35dbb80_20291600191496313618

Չգիտենք՝ Օդրի Հեփբերնն էր  Givenchy-ի զգեստն յուրահատուկ փայլ տալիս, թե հակառակը, բայց մի բան հաստատ է՝ ֆիլմից հետո զգեստը պահանջված էր:
Funny Face

940x1126_1_683348865c953d5f471f534c7cff54d7@940x1126_0xc35dbb80_6726576041496313612

Ուրիշ որտեղ, եթե ոչ արքունիքներում, կարելի էր գտնել ժամանակի նորաձևության շունչն ու ճոխությունը: Երիտասարդ Վիկտորյայի մասին պատմող ֆիլմը հայտնի է ոչ միայն դրամատիկ սյուժեով, այլ նաև շքեղ զգեստներով, որոնք, ի դեպ,  «Օսկար» և BAFTA  մրցանակաբաշխությունների ժամանակ ևս արժանացել են մրցանակի:
The Young Victoria

940x1170_1_00ef5e3cc3ff6992c746fb20b92afaee@940x1170_0xc35dbb80_16435685271496313621

  Elle-ի ցանկում չկա, բայց մենք այս հարսնացուին շրջանցել չէինք կարող. «վայրի պատմությունների» արքայադուստրը փայլում է իր հարսանիքի օրը, մինչև այն պահը, երբ իմանում է «դառը ճշմարտությունը»: Իմանալուց հետո ավելի ուժեղ է փայլում: Գեղեցիկ զգեստը, սպիտակ ձեռնոցներն ու խնամքով հավաքված մազերը նրա համար չեն, գոնե այս ֆիլմում:
Relatos salvajes

Image00001